>

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը շաբաթ օրը՝ ապրիլի 24-ի երեկոյան, հեռախոսազրույց են ունեցել։


Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ Հեռախոսազրույցը կայացել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումից հետո։







Քոչարյանի զոհերը

Գործակալության տվյալներով՝ կողմերը քննարկել են համատեղ քայլերը, որոնք Թուրքիան և Ադրբեջանը կարող են ձեռնարկել՝ «վերջին իրադարձություններով պայմանավորված»։ Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների առաջնորդները քննադատել են ԱՄՆ նախագահի հայտարարությունը։


Իլհամ Ալիևը Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստն անվանել է «պատմական սխալ», որը «լուրջ վնաս է հասցրել տարածաշրջանում համագործակցության ձեւավորվող միտումներին»։


Ալիևը նաև իր աջակցությունն է հայտնել Էրդողանին՝ հավելելով, որ Ադրբեջանը միշտ կանգնած է Թուրքիայի կողքին։

Сообщение Զրույցի բովանդակությունը տարածվեց համացանցում․ Ինչ է սպասվում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->