>

«Նայելով Բայդենի հայտարարությունից հայերի ոգևորությունը` ցանկանում եմ ասել հետևյալը. Հայերին կրկին մոլորեցնում են։ Հայոց Ցեղաս պանության ճանաչումը Բայդենի կողմից ոչ մի բան չի փոխում Հայաստանի և հայ ժողովրդի համար։




Քոչարյանի զոհերը

Նման հայտարարությունները` զուտ խոսքեր են, ուրիշ ոչ մի բան։ Կլինեն թեթև




դիվանագիտական հակադարձումներ ԱՄՆ և Թուրքիայի միջև, ապա այդ ամենը կանցնի կգնա … Իսկ Հայոց Ցեղաս պանությունը` որպես գործիք նորից օտագործվում է ԱՄն կողմից։ Թուրքիան երկար ժամանակ եղել է ԱՄՆ «սիրելին», Փոքր Ասիայում ռազ մաքաղաքական պլացդարմը։


Թուրքիայի բանակը զի նել և մոդե ռնիզացրել է ԱՄՆ-ն։ Առանց ԱՄՆ` Թուրքիան երբեք չէր դառնա ՆԱՏՕ անդամ։ Չէր ունենա այս բանակը, որն ունի։ Եվ չէր լինի այս Թուրքիան, որը հիմա կա։ Վերջին տարիներին Թուրքիան գործում է շատ ազատ, և դա դուր չի գալիս Ամերիկային։ Իսկ Ցեղաս պանության հարցը գործիքներից մեկն է, որի միջոցով ԱՄՆ-ն փորձում է ճնշել Թուրքիային։

Բայդենի և Էրդողանի հայտարարությունների իմաստը նույնն է` ազդեցություն գործել պետականությունը արագ տեմպերով կորցնող Հայաստանի վրա։ Բայդենի և Էրդողանի հայտարարությունների ֆոնին` Հայաստանում թուրքամետ ուժերը կհայտարարեն, որ պետք է փնտրել թուրքերի հետ երկխոսելու ուղիներ։ Կասեն`


«Բայդենի հայտարարությունը արդեն բարոյական հաղթանակ է ու եկեք նոր հայ-թուրքական հարաբերությունների հիմքը դնենք»: Եվ այսպես, քայլ առ քայլ, ինչպես հանձնեցին Ղարաբաղը` կհանձնեն նաև Հայաստանը։

Դե Թուրքիան գիտեք, որ երազում է նոր վիլայեթի ունենալու մասին». Մոսգորդումայի պատգամավոր, հայտնի ռազմական լրագրող, հրապարակախոս Անդրեյ Մեդվեդև

поделись с друзьями


от admin

-->