>

23-ամյա Ամանդա Ջեսապը գնացել է հիվանդանոց՝ ստամոքսային սպազմներով ու զարմանքով հայտնաբերել, որ ոչ թե պարզապես հղի է, այլ արդեն ծննդաբերում է:

Ամանդան նույնիսկ չէր կասկածում իր հղիության մասին, նա ոչ մի ախտանշան չուներ՝ բացի, թերևս, նրանից, որ չորս ամսվա մեջ, չգիտես՝ ինչու, 13 կգ-ով գիրացել էր:




Քոչարյանի զոհերը




Նա նաև ցավեր ուներ մեջքի մասում, բայց կարծում էր, թե դրանց պատճառը աշխատավայրում ծանրություններ բարձրացնելն է: Իսկ փոփոխական տրամադրությունը համարում էր դեպրեսիայի նշան:

Ավելորդ քաշից Ամանդան փորձում էր ազատվել դիետաների օգնությամբ, բայց ոչ մեկը չէր օգնում. ընկերները կատակում էին՝ ասելով, որ քաշ հավաքելու պատճառը կարող է հղիությունը լինել, բայց Ամանդան գիտեր, որ նման բան լինել չի կարող, քանի որ հորմոնալ հակաբեղմնավորիչներ էր ընդունում, բացի դրանից՝ նրա դաշտանն էլ միշտ ժամանակին սկսվում էր:

Ամանդան գիշերներն անց էր կացնում բարերում ու կարաոկե ակումբներում ու ոգելից խմիչք էր խմում, քանի որ չէր կարծում, թե հղի է:


«Երբ բուժքույրը զննում էր ինձ, նա ասաց, որ ես ոչ մի ստամոքսի սպազմ էլ չունեմ: Ես առնվազն 35 շաբաթական հղի եմ ու արդեն սկսել եմ ծննդաբերել,- պատմում է Ամանդան։- Ես ցնցված էի, Բենը (Ամանդայի ընկերը)՝ նույնպես: Ես բոլորին վստահեցնում էի, որ չեմ կարող հղի լինել, ու որ դա պարզապես անհնար է»:


Բարեբախտաբար, երեխան առողջ է ծնվել, նույնիսկ այն դեպքում, որ նրա մայրը ոգելից խմիչքներ էր խմել հղիության ընթացքում: Իսկ հիմա երիտասարդ զույգը, որն արդեն 3 տարի է՝ միասին է, փորձում է հաղթահարել շոկը ու սովորել ծնողների դերին:

«Շատ դժվար էր հարմարվել մոր դերին: Մարդկանց մեծ մասը ինը ամիս ժամանակ ունի, որպեսզի հարմարվի այդ մտքին, իսկ ես ընդամենը 15 րոպե ունեի»,- պատմում է Ամանդան: Երեխայի ծնունդը փոխել է Ամանդայի ամբողջ կյանքը, բայց նա, իր իսկ խոսքերով, միայն ուրախ է ճակատագրի նման շրջադարձից ու չէր ուզի որևէ բան փոխել:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->