>


Նույնիսկ ամենահմուտ տնային տնտեսուհիները կարող են արդուկելիս փչացնել այս կամ այն զգեստը:
Անհաջող արդուկի արդյունքում առաջացած հետքը պատճառ չէ հագուստը դեն նետելու համար:
Ինչպե՞ս հեռացնել հետքը
1․ Թարմ և ոչ խորը հետքը հարկավոր է լվանալ սովորական կենցաղային օճառով։
2․ Նոր-նոր առաջացած հետքը խորհուրդ է տրվում թրջել ու վրան սոդա լցնել: Երբ այն ներծծվի, վերցրեք սպունգ կամ սրբիչ ու նրբորեն մաքրեք հետքը: Ցանկալի է եզրերից դեպի կենտրոն ուղղությամբ: Եթե չհաջողվի ամբողջովին հեռացնել այն, գործողությունը կրկնեք:
3․ Չօգնե՞ց. այս դեպքում հետքը թրջեք տաք ջրով և դրա վրա զգալի քանակությամբ աղ լցրեք: Երբ հատվածը չորանա, աղը հեռացրեք կոշտ սպունգի օգնությամբ:
4․ Կան նաև այլ տարբերակներ. վնասված հատվածի վրա լցրեք կիտրոնի հյութ, այնուհետև վրան լցրեք շաքարի փոշի: Երբ կտորը չորանա, այն լվացեք սառը ջրով:
5․ Հետքից ազատվելու հարցում կօգնի նաև ջրի ու քացախի խառնուրդը՝ 2:1 հարաբերակցությամբ:









Քոչարյանի զոհերը

от admin

-->