>

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում սպասվող ընտրություններին ուշի-ուշով հետևում են տարածաշրջանի բոլոր երկրները, և բացառություն չի կարող լինել Հարավային Կովկասի հիմնական խաղացող Ռուսաստանը:








Քոչարյանի զոհերը

Ըստ մեր աղբյուրների` Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրություններից առաջ ռուսները սեփական սոցհարցումներն ու հանրային կարծիքի ուսումնասիրություններն են իրականացրել ու հետագա քայլերը պլանավորել են՝ համաձայն այդ տվյալների:


Մասնավորապես, անցած շաբաթ ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությանը բավական ուշագրավ հայտարարություն արեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի հետազոտող Ստանիսլավ Պրիտչինը, ում խոսքից պարզ էր դառնում, որ ռուսաստանի քաղաքագիտական շրջանակներն, այնուամենայնիվ, հավատում են Նիկոլ Փաշինյանի՝ բարձր հավանականությամբ հաղթանակին:


Ընդ որում, ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ մոտ մեկ ամիս առաջ Հայաստան են ժամանել բավականին բարձր վարկանիշ ունեցող սոցիոլոգներ, որպեսզի ստանան ու գնահատեն սպասվող ընտրություններում գործող ֆիգուրների շանսերը։ Սակայն մասնագետների ուսումնասիրությունների ու իրականացրած հարցումների արդյունքները ընդդիմադիր հատվածի համար հիասթափեցնող են եղել։
Այս ամենից պարզ է դառնում, որ Հայաստանում դեռևս ուժեղ ընդդիմություն չկա, ինչը ոչ պակաս ողբալի է, քան երկրում ստեղծված բարոյահոգեբանական հետպատերազմյան մթնոլորտը: Առանց ուժեղ ընդդիմության հնարավոր չէ հաջողություն արձանագրել ու ստիպել իշխանություններին ճիշտ աշխատել»:

поделись с друзьями


от admin

-->