>

Ալիևների ընտանիքը երեկ այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Կովսականի (ադրբ. Զանգելանի) ու Որոտանի (Կուբաթլուի) շրջաններ։ Այդ այցից երեկ մի լուսանկար տարածվեց, որտեղ Ալիևների ընտանիքը գրկել է Սոսու ծառը։ Համացանցում արագ տեղեկություն տարածվեց, որ Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդեր վարչական շրջանի տարածքի մեջ մտնող Սոսիների պուրակը հանձնվել է Ադրբեջանին։

ArmDaily.am-ի հետ զրույցում Շիկահող վարչական շրջանի ղեկավար Նարե Ղազարյանը նշեց, որ այս ծառը, որը որ գրկել են նկարում Ալիևները, համարակալված է ու այդ ծառերը համարակալվել են տարիներ առաջ։ Բացի այդ՝ Սոսիների պուրակը երբեք չի մտել Կովսականի ու Որոտանի շրջանների մեջ։ Ղազարյանը շեշտեց նաև, որ 1958 թվականին Սոսիների պուրակը ամբողջությամբ մտել է Սյունիքի մարզի տարածքի մեջ։




Քոչարյանի զոհերը

ArmDaily.am-ի հետ զրույցում Կապան խոշորացված համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն ասաց, որ դեկտեմբերի 18-ից հետո հայկական կողմի վերահսկողության տակ մնացել է Սոսիների պուրակի փոքր մասը, իսկ մեծ մասը անցել է ադրբեջանական կողմին։




«Հնարավոր է լուսանկարն այնտեղ արված լինի, որովհետև Սոսիների պուրակի փոքր հատվածն է մեր վերահսկողության տակ մնացել, իսկ մեծ մասը իրենց վերահսկողության տակ է հենց առաջին օրվանից՝ դեկտեմբերի 18-ից»,-ասաց Փարսյանը։


Կապանի քաղաքապետը նշեց, որ Սոսիների պուրակը Ներքին Հանդի հարակից հատվածն է՝ գետի երկայնքով։

«Միգուցե հին փաստաթղթեր կան, բայց թե քարտեզներով, թե չարաբաստիկ Google Map-ով երևում է, որ այդ փոքր հատվածը մեր հատվածում է, մեծը՝ իրենց։ Ինչ վերաբերում է 1958 թվականի սովետական միության քարտեզին, հնարավոր է, բայց դրանից հետո մի քանի հատ էլ քարտեզ է եղել»,-պարզաբանեց Կապանի համայնքապետը։


Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդ վարչական շրջանի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը ևս հաստատեց, որ Սոսիների պուրակի մեծ մասը անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ դեռևս դեկտեմբերի 18-ին։

«Սոսու պուրակը երկայնքով մինչև Արաքս գնում է։ Մեր մոտից, որ արդեն Ադրբեջանի տարածք է, գետի բերանին էլի սոսիների պուրակ կա»,-ասաց Բաղդասարյանը։

Նա մանրամասնեց, որ ծառերը համարակալված էին, որովհետև երբ դրանք ազատագրված Արցախի կազմում էին, համարակալումն ընդհանուր է արվել։

Сообщение Կապանի քաղաքապետը հայտարարությամբ հանդե եկավ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->