>

Մենք չէինք նստել որոշում կայացնելու, մենք եկել էինք ապագա բանակցություների համար պայմանավորվածություններ ձեռք բերելու եւ դրանք ձեռք ենք բերել: Այսպես ամփոփեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` իր եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Ըստ Բաղդասարյանի՝ պետք է Սահմանադրական ճանապարհով գնալ:


«Մեզ պետք է այնպիսի խորհրդարան, որ ձեւավորվի իրական ընդդիմություն, դրա համար ժամանակ է պետք, որ քաղաքական ուժերը կարողանան նախապատրաստվել: Մենք ընտրական օրենսգրքի փոփոխությունները պետք է քննարկենք։  Շուտափույթ կազմակերպման դեպքում քաղաքական ուժերը հնարավորություն չեն ունենա նախապատրաստվել: Պետք է հնարավորություն եւ ժամանակ տրվի քաղաքական ուժերին, որ նախապատրաստվեն նոր ընտրություններին: Եթե քննարկման արդյունքում լինեն դրանք, այդ ճանապարհով կգնանք»,-ասաց նա։







Քոչարյանի զոհերը

Հարցին՝ մտավախություն չունի՞, որ ժողովուրդը դուրս կգա փողոց, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ այդ ամբողջ պատասխանատվությունը իշխանությունն է կրելու։ Նա նշեց, որ ՀՀԿ-ի քայլերը լինելու են ընտրություններին նախապատրաստվելը, իսկ հերթակա՞ն, թե՞ արտահերթ, նշեց, որ բանակցությունները ցույց կտա:


«Փողոց դուրս գալով պառլամենտ չեն ձեւավորում: Մենք լիարժեք քաղաքական պառլամետ պետք է ունենանք, որ իշխանությանը հարիր ընդդիմություն ձեւավորվի, եւ դրա համար ժամանակ է պետք, ոչ թե ոգեւորություն»։

Բաղդասարյանը քննարկումների մեկնարկը հաջող համարեց, նշեց, որ առաջարկություն չեն արել եւ եկել են համաձայնության հետագա հանդիպումների շուրջ: Նա նշեց, որ բանակցում է 49 հոգու անունից։


Աղբյուր՝ Armtimes.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->