>

Նազա՛ր, Նազա՛ր՝ մինչև վերջ» ներկայացումը, որի հեղինակը Արա Երնջակյանն է, տոմսերի ռեկորդային վաճառք է ունեցել։




Քոչարյանի զոհերը

Հիշեցնենք՝ տեղեկություններ էին տարածվել, որ ներկայացումից հետո, որը բեմադրել է Հրանտ Թոխատյանը, կամերային թատրոնի տնօրեն Լուսինե Երնջակյանին է զանգահարել ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը և պահանջել հանել ներկայացումը՝ սպառնալով, որ քանի որ թատրոնը պետական է, կարող է ֆինանսավորումը կտրել:




Փոխնախարարը պնդել է, թե ներկայացման մեջ վիրավորական հատվածներ կան Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ հասցեին։ Այս տեղեկությունը հերքեցին թե՛ Երնջակյանը, թե՛ Արա Խզմալյանը, իսկ Հրանտ Թոխատյանը մեզ հետ զրույցում,


պատասխանելով հարցին, թե ներկայացման մեջ Փաշինյանին վերաբերող բա կա՞, ասաց՝ «Ներկայացումը գրվել և բեմադրվել ա 1982 թվին, ու մինչև այսօր խաղացվում է առանց փոփոխությունների»։

Մենք տեղեկացանք, որ այս ներկայացման տոմսերը վաճառվել են ռեկորդային արագությամբ, սակայն նախ Երջակյանից փորձեցինք ճշտել, թե ներկայացումը դեռ մնո՞ւմ է բեմում, ասաց, որ հաջորդ ներկայացումը պլանավորված է մայիսի 7-ին և 8-ին, իսկ ճի՞շտ է, որ տոմսերը մեծ քանակությամբ ու արագությամբ վաճառվել են, Երնջակյանը պատասխանեց․


«Եթե անեկղեծ ասեմ, մեզ մոտ տոմսերը միշտ են վաճառվում, լեփ-լեցուն են դահլիճները, դրա համար չեմ կարող առանձնացնել։

Պրեմիերաները մեզ մոտ միշտ էլ ամիս առաջ վաճառված են լինում, մինչև այս ամբողջ պատմությունները, ներկայացման տոմսերը արդեն իսկ վաճառված են եղել, այսինքն՝ մեզ մոտ դա սովորական վիճակ է, այլ ոչ թե արտառոց»։

 

поделись с друзьями


от admin

-->