>

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Տեսակետ կա, թե անսպասելի իրադարձությունները՝ թե ներքաղաքական, թե հայ-ադրբեջանական, կարող են ազդել ՀՀ-ում ընտրությունների արդյունքների վրա: Դուք ինչպե՞ս եք կարծում:

Թրամփը որ ընտրությունների էր գնում, կամ բայդենի ընտրությունների ժամանակ այդպիսի ազդեցություններ չեն եղե՞լ: Եթե այդ ազդեցությունը չլիներ, դրանք Լեռնային Ղարաբաղում այդ ինտերվենցիան կանեի՞ն: Հիմա քանի որ արդեն ընտրություններ կայացնելու որոշումը կայացված է, Հայաստանի իրավապահ համակարգը՝ ոստիկանությունը, Ա Ա Ծ-ն պետք է կատարյալ աշխատեն: Մենք պետք է նորմալ կազմակերպենք ընտրությունները, ժողովուրդն էլ իշխանության հետ է: Երբ ասում եմ՝ իշխանության հետ է, կոնկրետ նկատի չունեմ վարչապետին: Ես նկատի ունեմ, որ ժողովուրդը փոփոխություններ է ուզում և հնին վերադարձ չի ուզում:

Քոչարյանի զոհերը

Ամեն դեպքում կարո՞ղ են այս ընտրություններն իրավիճակի վրա կտրուկ ազդեցություն ունենալ, ելքային լինել, հաղթահարել ճգնաժամը:

Ոչ, չեմ կարծում: Մասնակի ազդեցություն, իհարկե կունենա, մասնավորապես նոր կառավարության լեգիտիմության առումով, այս աղմուկ-աղաղակը կվերջանա: Բայց այդ ցույցներն ու դավադիր գործունեությունը կվերջանա՞, խիստ կասկածում եմ: Արդեն հող են նախապատրաստում հետագա իրենց գործունեության համար:

Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ այս ընտրությունները լինելու են երկբևեռ՝ իր և իշխող ուժի միջև, որ սև ու սպիտակի պայքար է լինելու:

Չի լինելու նման բան, ինքը գոյություն չունի: Այս ընտրությունները լինելու են ժողովրդի պայքարը հանուն վերափոխումների: Լինելու են ուժեր, որոնք Հայաստանը ճահիճի մեջ պահելու կողմնակիցներ են և օտարահպատակ, և լինելու են հեղափոխության կողմնակից ուժերը: Իսկ ռոբերտ Քոչարյանը չի լինելու, սա նախագահական ընտրություն չէ, և իր պայքարը չէ: Այս ընտրությունները հայ ժողովրդի պայքարն է հեղափոխության արմատականացման, պետության վերականգնման և վերքերի բուժման, նաև հասարակական-քաղաքական կյանքը մաքրելու համար:

Ի՞նչ Քոչարյան, Քոչարյան գոյություն չունի: Փող գոյություն ունի, բայց ինքը գոյություն չունի: Ինքն ո՞վ է, սոցիոլոգիական հարցումներին ծանոթ չե՞ն: Այսքան ես իմ ընկերների հետ շրջում եմ Հայաստանի մարզերով, մարդիկ նրա անունը լսելով նորից սարսափի մեջ են ընկնում: Նրա վարկանիշը իմ կարծիքով չի անցնելու 3-4 տոկոսից, եթե դրանք ֆորս-մաժոր չառաջացնեն: Իսկ դա էլ պետության, իշխանության հարցն է, նաև ժողովրդի հարցն է, որ նրանց հարցերը լուծի: Ասում է՝ ընտրությունն իր և իշխանության մեջ է, իսկ իր և Գագիկ Ծառուկյանի մեջ չէ՞, իր և Սերժ Սարգսյանի մեջ չէ՞: Իրենք դեռ իրար հետ պետք է ներսում հարցերը պարզեն: Իրականում սա նախորդ բդեշխական Հայաստանի արմատական վերափոխումների և Հայաստանիապագայի համար պայքար է: Ընտրությունը օտարահպատակ, ֆեոդալական հակումներով ուժերի և հեղափոխության աջակցողների միջև է, դшժան պայքար է լինելու հեղափոխության շարունակության համար: Ես մի բան հիշեցնեմ, Ֆրանսիայում Բուրբոններն իրենց կոտորեցին, բայց չկարողացան վերադառնալ: Պարտված Նապոլեոնը մնում է Ֆրանսիայի պարծանքը, իսկ Բուրբոնները մնում են տխուր ֆեոադալական անցյալում:

Բայդենի հայտնի հայտարարությունից հետո կարող ենք ասել, որ արտաքին խաղացողները փորձում են ակտիվանալ այս տարածաշրջանում և այդ առումով նաև կարող են որոշակի անվտանգության երաշխիքներ տալ մեզ:

Բայդենի հայտարարությունը հենց անվտանգության որոշակի երաշխիք է, աջակցություն է ժողովրդավարական Հայաստանին և եթե դինոզավրերը մնացած լինելին ՀՀ իշխանությանմեջ, ճանաչում չէր լինելու: Սա միանշանակ է: Որոշները տարբեր մայրաքաղաքներից այնպես են խոսում, կարծես Զանզիբարն է ճանաչել Ցեղшսպшնп ւթյունը. Սա աշխարհի հզորագույն գերտերություն է, որի դիմաց տեսնում ենք, թե ոնց են չոքում: Ձեզ բան չի ասո՞ւմ Թուրքիայի անաղմուկ, համակերպված վիճակը: Վախենում են ձայն հանեն: Դիմացն Ամերիկան է, ոչինչ չեն կարող ասել:

Ամեն դեպքում բեկումնային փոփոխություններ են տեղի ունենալո՞ւ այս ընտրություններից հետո:

Ես դժվարանում եմ ասել, բայց պայքարը լինելու է Հայաստանում արմատական վերափոխումների, երկրի մոդեռնիզացիայի համար, հեղափոխության արդյունքների ռեալիզացման և գիտաարդյունաբերության մշակութային հՀայաստան ստեղծելու համար: Քրիսստոնեա-ժողովրդավարական կուսակցության պլատֆորմը սա է և մեզ համախոհներ շատ կան: Ի վերջո, ժողովուրդը 2018-ի հեղափոխության ժամանակ թքեց փողի վրա էլ, ունեցվածքի վրա էլ: Այսինքն հիմա 2018-ի հեղափոխության չիրականացված իդեալների և պահանջների իրագործման համար պայքար է:

Մյուս կողմից Բայդենն, ըստ էության, կայուն ձևով ասաց, որ Հայաստանում պետական հեղաշրջումով իշխանափոխություն չի լինելու, լինելու է խորհրդարանական պայքարով իշխանափոխություն: Դա իրենց լեզվով ասած «իշմար» էր: Հիմա թող ցույցեր անեն, էլի Ազգային ժողովի ճաղերից կախվեն: Այո, կարող են անել, բայց բարոյական հիմքը չունեն, հակահեղափոխության, ռևանշիզմի բարոյական հիմքը քանդվել է:

поделись с друзьями

от admin

-->