>

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ցավակցել է Շառլ Ազնավուրի ընտանիքի անդամներին հարազատներին եւ համայն հայությանը:








Քոչարյանի զոհերը

Քաղաքապետը Ֆեյսբուքյան իր էջին գրել է.

«Հայ ազգի մեծագույն գործիչը հեռացավ մեզանից: Սա իհարկե մեծ կորուստ է Շառլ Ազնավուրի արվեստի երկրպագուների համար ամբողջ աշխարհում:


Բայց ամենից առաջ սա մեծ կորուստ է համայն հայության համար, քանի որ մաեստրոն իր գործունեությամբ բազմիցս սովորեցրել է բոլորիս, թե ինչ է մարդասիրությունը, հայրենասիրությունը եւ արդարությունը:


Ցավակցում եմ ընտանիքի անդամներին եւ հարազատներին»:

Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրը մահացել է այսօր՝ հոկտեմբերի 1-ին, 94 տարեկան հասակում։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->