>

Աշխարհի երկու խոշոր տերությունների ոստիկանները. Առաջին նկարում ոստիկանը ԱՄՆ-ում` եռագույնով, իսկ երկրորդ նկարում՝ ոստիկանը Ռուսաստանում` ՀԱՅ գերիների ազատ արձակման ակցիաների մասնակիցներին բերման ենթարկելիս ու «Ազատություն ՀԱՅ գերիներին» ցուցապաստառը առգրավելիս…




Քոչարյանի զոհերը

Համաշխարհային մամուլում ակտիվ քննարկվում է տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության պարադիգմի շրջադարձը Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո։ Մի շարք փորձագետներ խոսում են այն մասին, որ «ԱՄՆ-ն վերադառնում է»։




Իսրայելական թերթերը նշում են, որ ԱՄՆ հարվածը Թուրքիայի հասցվել է այն ժամանակ, երբ հնարավորություն կա կարգավորել ԱՄՆ և Իրանի հարաբերությունները։ Իսրայելը դժգոհ է, սակայն այնտեղ չեն բացառում, որ Հայաստանը կարող «կապող օղակ» դառնալ ԱՄՆ և Իրանի միջև։

Թուրքիան քայլեր է ձեռնարկում Իսրայելի և արաբական երկրների հետ մերձեցման ուղղությամբ, իսկ Ռուսաստանը շտապում է այս խաղում գրավել «Հայաստանի տեղը Հայաստանում»։ Ռուսաստանը փորձում է վերահսկողություն հաստատել Հայաստանի Սյունիքի մարզում, որպեսզի կարողանա վերահսկել և հայ-իրանական սահմանը, և «թյուրքական միջանցքը», և ԱՄՆ հնարավոր գործողությունները։ Այս համատեքստում հատկանշական է, որ ԵԱՏՄ-ն արագացնում է գազի ընդհանուր շուկայի ստեղծման գործընթացը, որպեսզի Իրանը հանկարծ չզբաղեցնի Ռուսաստանի տեղը:


Ֆրանսիայի նախագահ Մակրոնը զանգահարել է ՌԴ նախագահ Պուտինին և քննարկել մի շարք հարցեր, այդ թվում Ղարաբաղի խնդիրը։ Նախագահները «երկուստեք պատրաստակամություն են հայտնել համակարգելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբեր ասպեկտներ, այդ թվում ‘ ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով»։ Հայտարարվել են որոշ նախաձեռնություններ, որոնք շուտով կհրապարակվեն։ Արդյոք այդ նախաձեռնությունները ուղղված են ընդդեմ ԱՄՆ-ի, թե Մակրոնն ու Բայդենը միասին պայքարում են ռուս-թուրքական տանդեմի դեմ։

Հայաստանը մեծ ընտրություն ունի, որը պետք է արվի բաց աչքերով։ Ապրիլի 24-ին գծվեց բարեկամների շրջանակը․ Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումը, Հայաստան Ֆրանսիայի Սենատի խոսնակի գլխավորած պատվիրակության, Հունաստանի, Կիպրոսի, Լիբանանի, Ուրուգվայի, Լիտվայի նախարարների, Կենտրոնական Ամերիկայի կառույցների ներկայացուցիչների այցերը, և այդ ամենը՝ Ռուսաստանի լռության ֆոնին։


Հայաստանի արտգործնախարարությունը նշում է, որ բանակցությունները կարող են լինել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ ՀՀ ԱԳՆ-ն հստակ դիրքորոշում է հայտնել Մեղրիի միջանցքի կապակցությամբ:

«Չկան կասկածներ, որ Ռուսաստանը կարևոր դեր է ունեցել պատերազմի դադարեցման գործում, սակայն, չնայած պատերազմը դադարեցվել էր հստակ գործողություններով, մենք տեսնում ենք, որ կան բազմաթիվ կարևոր հարցեր, որոնք պետք է լուծվեն, այդ թվում Արցախի կարգավիճակի և իրենց տները պարտադրված լքած անձանց խնդիրները։ Ուստի, կան կան մի շարք հարցեր, որոնք դեռ որոնք մնում են Միացյալ Նահանգների և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների օրակարգում: Եվ մենք մտադիր ենք զբաղվել այդ հարցերով», հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Ազատություն Ռադիոկայանի հետ հարցազրույցի ժամանակ։

«Ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունը ցույց է տալիս տարածաշրջանում ամերիկյան քաղաքականության շրջադարձը», հայտարարել է Ամերիկայի Հայ ազգային հանձնախմբի տնօրեն Արամ Համբարյանը BBC ռուսական ծառայության հետ հարցազրույցի ժամանակ։ «Մինչ օրս ԱՄՆ վարչակազմը փորձում էր չմիջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, բայց այժմ անցել է բացահայտ առճակատման Թուրքիայի հետ։ ԱՄՆ-ը տարածաշրջանում դառնում է լիարժեք դերակատար և տարածելու է իր ազդեցությունը ոչ միայն Սիրիայի քրդերի, այլ նաև Ղարաբաղի վիճելի տարածքների վրա», – ասել է Համբարյանը։

 

поделись с друзьями


от admin

-->