>

Թուրքիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման վերաբերյալ։

Ըստ թուրք պատգամավորների՝ այդ հայտարարությունը անխուսափելիորեն կանդրադառնա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:




Քոչարյանի զոհերը

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։




«Մենք խստորեն դատապարտում ենք Բայդենի հայտարարությունը 1915 թ. իրադարձությունների վերաբերյալ և մերժում ենք այդ «անհիմն զրպարտությունը»,

որը քաղաքական իմաստով «պատմություն կեղծելուց» բացի այլ իմաստ չունի:

Միացյալ Նահանգների նախագահը չունի իրավական և բարոյական իրավունք՝ պատմական հարցերը դատելու համար», – ասվում է բանաձևում:


Բանաձևով նաև կոչ է արվում ԱՄՆ նախագահին վերանայել այդ «սխալ հայտարարությունը»։

Թուրք խորհրդարանականները նաև կոչ են արել Բայդենին «աջակցել տարածաշրջանի ժողովուրդների,

հատկապես թուրքերի և հայերի կյանքը խաղաղության, կայունության և վստահության պայմաններում ապահովելու ջանքերին»:


Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Բայդենն իր ուղերձում օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը:

Նշենք, որ վերջին օրերին ակտիվացել էին խոսակցություններն այն մասին, որ Բայդենը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով ԱՄՆ նախագահի վարչակազմի իրենց աղբյուրները,

նշում էին, որ Բայդենն անգամ այդ մտադրության մասին տեղյակ է պահել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Сообщение Թուրքիայի պատասխանը Բայդենին. Սա արդեն չափազանց է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->