>

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ինչպես տեղեկացրել ենք, «Շանթ դաշինք» կուսակցությունն է ստեղծել: Երեկ կուսակցության համագումարին հայտարարվեց, որ իրենց կուսակցության ծրագրի հիմնական ու ամենակարեւոր դրույթներից է Լենին-Քեմալ պայմանագրի չեղարկումը:

Թե ինչպես, ինչ ճանապարհով են դրան հասնելու՝ Aravot.am-ի հետ զրույցում Շահեն Հարությունյանն ասաց, որ նախ պետք է իշխանության գա այն ուժը, որը ազգային շահն է հետապնդում ու չունի որեւէ կախում պայմանագիրը կնքած պետությունների հետ. «Ռուսաստանը թուրքերի հետ կնքել է պայմանագիր, Հայաստանում պետք է լինեն այնպիսի մարդիկ, ովքեր չունեն հովանավորչություն այնտեղից: Գործող իշխանությունները ունեին ռուսական հովանավորչություն: Մենք կարող ենք միայն դատապարտել Մոսկվայի պայմանագիրը, իրավական գործընթաց չենք կարող սկսել, որովհետեւ դա կնքված է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ: Սակայն մենք կարող ենք իրավական գործընթաց սկսել Կարսի պայմանագրի հետ կապված: Այնտեղ կա մեր ստորագրությունը եւս:




Քոչարյանի զոհերը

ԱԺ-ն պետք է դատապարտի, ետ կանչի ստորագրությունը»: Հարցին՝ բա ձեր կուսակցության հովանավորն ո՞վ է, որտեղի՞ց եք դուք գումարներ ճարում, ով է ձեզ ֆինանսավորում՝ նա պատասխանեց. «Մեր կուսակցության հետեւում չկան կանգնած ուժեր, դա ժամանակի ընթացքում բոլորը կտեսնեն: Կուսակցության նվազագույն ծախսերը հոգում են անդամներով: Կան գաղափարական մարդիկ, ովքեր ցանկանում են իրենց ֆինանսական ներդրումն ունենալ:




Որոշ տեղերում շահարկումներ են տեղի ունենում հենց հյուրանոցի հետ կապված: Ես չեմ կարծում, որ նորաստեղծ կուսակցությունը, որն ունի 300 անդամ եւ ունի շատ գաղափարակիցներ, չկարողանա գտնել անհրաժեշտ գումարները»: Շահեն Հարությունյանն ասաց, որ Հայաստանում երբեւէ չի եղել իշխանություն, որը Հայաստանի արտաքին քաղաքականությունը պայմանավորել է ազգային շահով. «Նիկոլ Փաշինյանն էլ ռուսամետ քաղաքական գործիչ է: Երբ Փաշինյանն ասում է

, որ ես ոչ ռուսամետ եմ, ոչ արեւմտամետ եմ, հենց դա է փաստում, որ ինքը ռուսամետ քաղաքական գործիչ է: Առիթ լինի, ես կպատմեմ իմ, իր եւ Արարատ Միրզոյանի վեճը՝ ապրիլի 23-ին՝ հրաժարականի օրը»:


Կարդացեք նաև Փաշինյանի հետագա պաշտոնավարումը՝ իբրև վարչապետի պաշտոնակատար, կհանգեցնի գալիք ընտրությունների իրավակարգության ուղղակի վտանգմանը Բաբաջանյանը ԱԺ ամբիոնին մոտեցավ ռուսական կալոշով. «Ինքը մնալու է բարեփոխված կամ արդիականացված կալոշ, IT կալոշ, նանոկալոշ, բայց՝ կալոշ» «Ով էլ առաջադրվի՝ պայքարը գնալու է Փաշինյանի եւ Քոչարյանի միջեւ»․ Վարդան Աթաբեկյան Հորդորեցինք պատմել, Շահեն Հարությունյանն ասաց, որ վեճը կապված էր Ռուսաստանի, Արեւմուտքի դիրքորոշման հետ. «Իրենք պաշտպանում էին Ռուսաստանին, հենց այդ ժամանակ: Ես տեղյակ չեմ ինքը ինչ երաշխիքներ է ստացել, միայն կարող եմ ենթադրել, բայց Նիկոլ Փաշինյանը երբեւիցե հակառուսական գործիչ չի եղել, երբեւիցե արեւմտամետ գործիչ չի եղել: Իսկ այն, ինչ սարքեցին Հայաստանում Նիկոլ Փաշինյանի շուրջը, իբրեւ թե հակառուսական գործիչ է, թե՛ Շանթ Հարությունյանը, թե՛ մենք բոլորս բազմիցս նշել ենք ինչի համար էր դա՝ աղետ էր նախապատրաստվում: Ռուսաստանը, լավ իմանալով, որ հայ ժողովուրդն իրեն է մեղադրելու այդ աղետի համար, ստեղծեց իր թշնամի Արեւմուտքին իբրեւ թե հարող Նիկոլ Փաշինյան»: Այն, որ ընդդիմադիր Փաշինյանը պահանջում էր ԵԱՏՄ անդամակցությունը դադարեցնել, ՀԱՊԿ-ից դուրս գալ, ըստ Շահեն Հարությունյանի, «թույլատրելի խաղի կանոններ» էին.

«Մենք հիշում ենք, որ ինքը ԵԱՏՄ-ի դեմ էր խոսում, հիմա իշխանություն է, դե թող դուրս գա, ոչ թե ապրիլի 26-27-ին Գյումրիում հայտարարեր՝ Հայաստանը դուրս չի գալու ո՛չ ՀԱՊԿ-ից, ո՛չ ԵԱՏՄ-ից: Ինքը մինչեւ վարչապետ լինելն է դա հայտարարել: Նիկոլ Փաշինյանը ընտրվել է Հայաստանի վարչապետ գերռուսամետ պառլամենտում: Հայաստանում ընտրել են Նիկոլ Փաշինյանին վարչապետ ռուսական կողմնորոշում ունեցող քաղաքական ուժերը: Խնդրում եմ բացատրեք տրամաբանությունը՝ ինչպե՞ս է ԲՀԿ-ն ընտրել»: Դիտարկմանը, որ իրավիճակն էր դա թելադրում, դրսում ժողովուրդն էր ոտքի կանգնած՝ Շահեն Հարությունյանը պատասխանեց. «2018-ից առաջ էլ է եղել ժողովուրդ, բայց մենք տեսել ենք ինչպես են գնդակահարում: Մի դեպքում ռուսական շահերը հայ ժողովրդի հետ չէր համընկնում, այս դեպքում այնպես եղավ, որ ժողովրդի շահերը համընկնի ռուսական շահի հետ: Ես ինքս պայքարել եմ, որ Սերժ Սարգսյանը հեռանա: Պայքարել եմ ու չեմ փոշմանել:

Իհարկե, մինչեւ ապրիլի 23-ը Նիկոլ Փաշինյան վարչապետն իմ պատկերացումների մեջ երբեւէ չի տեղավորվել, վեճերը սկսել են հենց այդ ժամանակից»: Հարցին՝ հիմա ստեղծված իրավիճակից ի՞նչ ելք եք տեսնում՝ Շահեն Հարությունյանը պատասխանեց. «Հայ ժողովրդին վատի եւ վատթարագույնի միջեւ ընտրության են դնում: Դա ամենացավալին է: Այս աղետից հետո մի անգամ պետք է գնան ընտրատեղամաս ու ընտրեն իրենց թեկնածուին»: Դիտարկմանը, որ Փաշինյանի այլընտրանքը Քոչարյանն է՝ Շահեն Հարությունյանը պատասխանեց, որ դաշտում առկա են այլ ուժեր ու եթե փնտրեն՝ կգտնեն. «Իսկ ո՞վ է ասել, որ միայն Քոչարյանն ու Սերժն են, շատ կան թեկնածուներ…Իհարկե, Ռուսաստանն ունի բազմապիսի թեկնածուներ Հայաստանում:


Իրենց պատկերացումներով լավագույն թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է: Բայց կարեւոր է նշել Արեւմուտքի դերակատարությունը: Եթե Արեւմուտքը, ԱՄՆ-ն մասնակցություն չունենա, Ռոբերտը կվերադառնա իշխանության: Ի վերջո այստեղ Քոչարյանի անձը չի կարեւոր, այլ՝ ռուսական հերթական վերարտադրումն է լինելու Հայաստանում՝ թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ մեկ այլ մարդու տեսքով:

Նիկոլ Փաշինյանը եւ Ռոբերտ Քոչարյանը նույն թիմից են, իրենք ռուսական թեւն են, նույն թիմն է: Կարող է ներքաղաքական հարցերում տարաձայնություններ, խնդիրներ ունեն, բայց արտաքին քաղաքականության գծով երկուսն էլ նույնն են»: Շահեն Հարությունյանը հորդորում է գնալ ու ընտրել սրտով ցանկացած թեկնածուի: Դիտարկմանը, որ սրտով մի անգամ ընտրեց Փաշինյանին, տեսանք ինչ եղավ՝ Շահեն Հարությունյանը արձագանքեց, որ ժողովուրդը այստեղ մեղավոր չէ, դա «ռուսական ԿԳԲ-ի մանիպուլյացիան էր». «Հա, ծանր նստեց, բայց այս աղետից հետո վստահաբար մենք ավելի ճիշտ ընտրություն կկատարենք: Եթե մենք այս ամենից հետո կրկին ընտրություն ենք կատարելու Նիկոլ փաշինյանական կամ քոչարյանական կողմնորոշում ունեցող մարդկանց միջեւ, այդ պարագայում Հայաստանը, հայ ժողովուրդն ապագա չունի: Մենք կորցնելու ենք մեր պետականությունն ու ամեն ինչը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Сообщение «Նիկոլ Փաշինյանը եւ Ռոբերտ Քոչարյանը նույն թիմից են… Առիթ լինի, ես կպատմեմ իմ, Փաշինյանի եւ Արարատ Միրզոյանի վեճը՝ ապրիլի 23-ի օրը». Շահեն Հարությունյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->