>

Հայոց ցեղասպանության ճանաչման ուղերձում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հիշատակել է «Կոստանդնուպոլսում հայ մտավորականության ու համայնքների ղեկավարների ձերբակալությունների» մասին:

Ստամբուլն իր պատմական անունով հիշատակելու հանգամանքը քիչ ուշադրության է արժանացել, թեեւ այն նախանշում է որոշակի ուղերձներ Թուրքիային:




Քոչարյանի զոհերը

Հիշվում է՝ խոսելով Սեւրի սարսափների մասին, Էրդողանը հայտարարել էր, որ թույլ չեն տա Ստամբուլը կրկին Կոստանդնուպոլիս դարձնել: Բայդենի հայտարարությունից հետո հայտնի է դարձել, որ Էրդողանը հանձնարարել է Ստամբուլի տարհանման պլան մշակել:




Կոստանդնուպոլիսը 100 տարի առաջ Ստամբուլ մնաց նաեւ թուրքերին Ռուսաստանի եղբայրական օգնության շնորհիվ: Կոստանդնուպոլիսը դեր ունի նաեւ հայերի հանդեպ ռուսական պատմական-քաղաքական բարդույթներում.


Բյուզանդիայի հայ կայսերական դինաստիան եւ հոգեւոր առաջնորդը մեծ դեր են ունեցել ռուսական պետության ստեղծման գործում, Կիեւի Կրեշչատիկում դարձի բերելով Ռուսիան: Ի դեպ, մոնղոլական Մոսկվայի ու «հայկական» Կիեւի ներկայիս դիմակայության հիմքերը տանում են 1000-ամյա իրադարձությունների խորքերը:

Բայդենի հայտարարությունը որոշակի իրադարձությունների խթան է դարձել շրջանում: ԱՄՆ-ն հայտարարել է Հայաստանում իր առաջնահերթությունների մասին, առանձնահատուկ ընդգծելով ինքնիշխանության ու ամբողջության մասին: Սյունիքի մարզի վերաբերյալ ամերիկյան կողմի հայտարարությունները մատնանշում են մարզն օտարելու ռուս-թուրքական տանդեմի ծրագրերը:


Ակտիվացել են Հյուսիս-Հարավ առանցքի ստեղծման վերաբերյալ հայտարարությունները, որը «խաչվում է» ռուս-թուրքական ծրագրերին Հայաստանի հարավում: Իրանի ԱԳ նախարարի հարցազրույցի սկանդալային արտահոսքերը բացահայտում են ռուսական խափանարար գործողությունները ոչ միայն միջուկային գործարքի, այլեւ շրջանային ավելի լայն, ռուս-թուրքականից դուրս զարգացումների համատեքստում:

Սրանք Հայաստանի համար սեփական իրավունքներն ու պահանջները պաշտպանելու հնարավորություններ են: Ընդ որում, որքան էլ տարօրինակ հնչի, պատերազմում պարտությունը մեծացնում են այդ հնարավորությունները, սակայն՝ դրան քաղաքական ճշգրիտ ձեւակերպում տալու պայմանով՝ Հայաստանի դեմ Ռուսաստան-Թուրքիա ահաբեկչական պատերազմ՝ ուղղված Հայաստանի մասնատմանն ու ինքնիշխանությունից զրկելուն:

Նոյեմբերի 9-ից 6 ամիս է անցել, բավական ժամանակ՝ ազգային օրակարգ ձեւակերպելու եւ այդ ուղղությամբ աշխատելու համար: Այս ընթացքում սակայն իշխող խմբակի ու մեդիա-քաղաքական դաշտը զբաղեցրած ուժերի «բանավեճը» մնացել է անմակարդակ մեղադրանքների, դավաճանների փնտրտուքի, «պրոռուս-հակաթուրք» պրիմիտիվ ու ապաքաղաքական բազարների մեջ: 6 ամիս ռուսները Հայաստանը «զբաղեցրին» Փաշինյան-ՀՓՇ, մի երկու ամիս էլ կզբաղեցնեն Փաշինյան-Քոչարյան «երկբեւեռ ընտրության» խեղկատակությամբ, իրենց համար տարածություն ու ժամանակ բացելով թուրքերի հետ ծրագրերն ավարտին հասցնելու համար: Իրար դավաճանության մեջ մեղադրող այս խմբերը պետք է իմանան, որ բոլորը հասկանում են, թե իրականում ինչ ծրագրի մաս են իրենք: Մի հուսադրող հանգամանք կա՝ այս խեղկատակություններին անհաղորդ հանրության գերակշիռ մասը, որը պահել է իր արժանապատվությունը եւ հենց այս դիրքերից է չափելու բոլորին:

 

поделись с друзьями


от admin

-->