>

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը երեւում է լրջորեն նյարդայնացրել է Կրեմլին: Եվ եթե ՌԴ նախագահի խոսնակին մի քանի օր առաջ հաջողվեց ցույց չտալ նյարդայնությունը՝ նա ընդամենն ասաց, որ դա ԱՄՆ-ի ներքին գործն է, ապա այսօր արդեն Պեսկովը չդիմացավ. «Կարծում եմ՝ այդ ճանաչումը, ամենայն հավանականությամբ, Վաշինգտոնի կողմից սիրված մտրակի եւ բլիթի խաղ է:




Քոչարյանի զոհերը

Դա հայ ժողովրդի հանդեպ կարեկցանք հայտնելու ցանկություն չէ, ոչ էլ Օսմանյան կայսրության եւ Հայաստանի պատմությունը խորապես հասկանալու ցանկություն», ասել է նա:




Կրեմլի խոսնակի «անկեղծացումը» մատնում է ՌԴ քաղաքականության ու դիրքորոշման միանգամից մի քանի շերտ, որի համար թերեւս պետք է շնորհակալ լինել նրան: Հասկանալի է, որ քաղաքականության մեջ ոչ ոք կարեկցանքով չի առաջնորդվում, այլ կոնկրետ շահերով: Միայն թե ստացվում է, որ ԱՄՆ շահը պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հայտարարել Հայաստանում ԱՄՆ քաղաքականության առաջնահերթությունների՝ Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգության ամրապնդման, ամբողջականության, Արցախի կարգավիճակի հարցը լուծելու մասին:


Իսկ ի՞նչ է պահանջում Ռուսաստանի շահը կամ «կարեկցանքը» հայերի հանդեպ՝ Հայաստանի դեմ ահաբեկչական պատերազմով Լավրովի պլանի իրագործում (Կուրղինյան), Ղարաբաղում թուրքերի հետ բարդ օպերացիա (Շոյգու), Արցախի կարգավիճակի բացառում եւ Արցախի պատկանելություն Բաքվին (Պուտին), ռեգիոնը թուրքերի հետ սիներգիայի սկզբունքով հավասար կիսելու քաղաքականություն (Լավրով), եւ այլն, եւ այլն: Թե՞ այս ամենը, գումարած հայ զինծառայողների պատանդառությունն ու Արցախում հայ ինքնության դեմ ուղղված արշավն արվել ու արվում է հայերի հանդեպ կարեկցանքից:

Պեսկովի անկեղծացման մեջ սակայն ամենակարեւոր պահը Հայոց ցեղասպանության ժխտողականությունն է. ի՞նչ է նշանակում «Դա հայ ժողովրդի հանդեպ կարեկցանք հայտնելու ցանկություն չէ, ոչ էլ Օսմանյան կայսրության եւ Հայաստանի պատմությունը խորապես հասկանալու ցանկություն» արտահայտությունը, եթե ոչ սովորական ժխտողականություն: Բացի այդ, կա Վիլսոնյան Հայաստանի եւ այն ոչնչացնելուն ուղղված Լենին-Աթաթյուրք համաձայնությունների ու 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրերի փաստը, որն անկասկած «Հայաստանի պատմությունը խորապես հասկանալու» հրաշալի նյութ է:


20 տարվա ընթացքում Վլադիմիր Պուտինը չի արտաբերել ցեղասպանություն բառը, իսկ անցյալ դարասկզբի իրադարձությունները բացատրում են Ռուսաստանի ներկայիս քաղաքականության էությունը. անկախ Հայաստանը Ռուսաստանն ու Թուրքիան դիտարկում են որպես գոյութենական սպառնալիք իրենց համար: 30 տարի Ռուսաստանն ու Թուրքիան վարել են Հայաստանի շրջափակման ու մեկուսացման քաղաքականություն,

թույլ չտալով Հայաստանի զարգացումն ու այլընտրանքային հնարավորությունների օգտագործումը տնտեսական, ռազմական, անվտանգային ոլորտներում: Կովկասից նահանջելուց առաջ Ռուսաստանը ձգտում է ավարտին հասցնել այս քաղաքականությունը թուրք եղբայրների ու ապշերոնյան խեղկատակի օգնությամբ:

 

поделись с друзьями


от admin

-->