>

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հավաքը: Հավաքի մեկնարկին ՀԱՊԿ անդամներ Տաջիկստանի եւ Ղրղըզստանի սահմանին ռազմական բախում է եղել, ղրղըզական հատուկ ջոկատը գրավել է տաջիկական սահմանապահ ուղեկալը։ Ղրղըզական գերատեսչությունը հայտնել էր, որ դա պատասխան է տաջիկ ուժայիններին, որոնք կրակ են բացել ղրղզական ուղեկալների ուղղությամբ։ Բախման արդյունքում կան զոհեր եւ վիրավորներ:




Քոչարյանի զոհերը

Ռուս փորձագետներն ասում են, թե ՀԱՊԿ հավաքի օրը ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ ռազմական բախումն ուղղված է կազմակերպության վարկաբեկմանը, եւ ակնարկում են ինչ որ երրորդ ձեռքի դավադրությունն այդ բլոկի առաջատար Ռուսաստանի դեմ:




Հայաստանի դեմ Արցախում ահաբեկչական պատերազմում ՀԱՊԿ-ը ցուցադրաբար հրաժարվեց Հայաստանի հանդեպ իր պարտավորություններից, իսկ բլոկի անդամ երկրները անցյալ տարվա դեկտեմբերի 2-ի վեհաժողովում իրենց աջակցությունը հայտնեցին Բաքվին՝ շնորհավորելով «պատմական հաղթանակի» համար: ՀԱՊԿ անդամ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ նախաձեռնեց պատերազմը Հայաստանի դեմ, ոչնչացնելով Արցախի կարգավիճակը, իր զորքերը տեղակայելով այնտեղ եւ Արցախը հայտարարելով «ադրբեջանի տարածք»: Հայաստանի դեմ ցեղասպանական գործողությունները ՀԱՊԿ անդամ երկրների համար դարձան Ռուսաստանի կողմից դաշնակցին հանձնելու ցուցադրական օրինակ, իսկ ՀԱՊԿ-ը՝ իր անդամ երկրի ռազմա-քաղաքական հնարավորությունները սահմանափակող գործոն, շատ մեղմ ասած:


Կենտրոնասիական շրջանը պայթյունավտանգ միջէթնիկ ու միջպետական հակասությունների կծիկ է: ՀԱՊԿ-ն ընդունակ չէ լուծել այդ խնդիրը, եւ այս տարիների հարաբերական կայունությունը պայմանավորված էր Աֆղանստանում ամերիկյան զորքի ներկայությամբ: Բայդենը հայտարարել է Աֆղանստանից զորքը դուրս բերելու, միեւնույն ժամանակ Հարավային Կովկասում ռուս-թուրքական «նոր կարգը» չընդունելու մասին, որն ուղղված է Հայաստանի ինքնիշխանության վերացմանը:


Ռուսաստանում արդեն անթաքույց մտահոգություններ են հնչում այս կապակցությամբ, քանի որ Աֆղանստանից ամերիկյան զորքի դուրսբերումն իր հետեւանքներն է ունենալու Կենտրոնական Ասիայում եւ այդտեղից՝ Ռուսաստանում իրավիճակի լարման վրա: Ռուսաստանը նահանջեց Ուկրաինայից Հարավային Կովկասի «ֆրոնտը» պահելու համար, քանի որ ներկայիս վիճակում ի վիճակի չէ մի քանի ճակատով պատերազմելուն: Կենտրոնական Ասիայի հնարավոր լարումը սակայն ռուսներին կանգնեցնելու է անհաղթահարելի բարդությունների առաջ:

Ռուսաստանը թանկ է վճարելու Արցախում Հայաստանի դեմ պատերազմի համար:

 

поделись с друзьями


от admin

-->