>

Lragir.am-ը գրում է՝


Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, Անգլիայի փաստաբանների պալատի անդամ՝ Թագուհու Փաստաբան (QC) կոչումով Էդվարդ Ֆիցջերալդը մասնագիտացած է արտահանձնման գործերի և վերաքննիչ բողոքների մեջ:







Քոչարյանի զոհերը

Ֆիցջերալդի պաշտպանյալների շարքում են Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ռուսաստանցի քաղաքական գործիչ Բորիս Բերեզովսկին, Չեչնիայի նախկին փոխվարչապետ Ահմեդ Զաքաևը, սալաֆիական քարոզիչ Աբու Կատադան, Բոսնիայի նախկին ղեկավար Էյուպ Գանիչը և այլ բարձրաստիճան գործիչներ:

Ըստ բրիտանական մամուլի՝ նրան կատակով «սատանայի փաստաբան» են անվանում:


2007 թվականին Guardian-ին տված հարցազրույցում հարցրել են, թե ինչու է ամբողջ կյանքում պաշտպանում վատ մարդկանց:


«Յուրաքանչյուր ոք արդար դատաքննության իրավունք ունի: Սարսափելի կլինի, եթե մենք դադարենք պաշտպանել մարդկանց, որովհետև նրանց լավը չեն համարում: Իրավական գործընթացը փորձ է քաղաքակիրթ դարձնելու վրեժի էմոցիաները: Այն ամենն, ինչ դեմ է լինչի օրենքին, ինձ համար լավ բան է»:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->