>

Ի՞նչ արժե մարդը:




Քոչարյանի զոհերը

Հետաքրքիր հարց է, չէ՞:




Օրինակ դու` ընկեր, որ կարդում ես այս տողերը, կարո՞ղ ես ասել, դու ինչքա՞ն արժես: Ես երևի ծախվեի, ասենք` մեկ միլիարդ դոլարով, կա՞ այդքան փող տվող

Չկա: Նշանակում է ես չեմ ծախվում, որովհետև ես այնքան թանկ եմ, որ ինձ գնել հնարավոր չի: Ասում են, թե, եթե նախկինում Հայաստանում մարդկանց ձայները գնում էին 5000~10000 դրամով` հիմա թանկացել է քաղաքացու ձայնը: Ասում են մինչև 50000 են տալիս: Ապրես դու Նիկոլ, էս ինչ խերի մեջ լցրիր էս էժան ժողովրդին, գները բարձրացրիր 5~10 անգամ: Իսկ ի՞նչ տարբերություն իմ և քո միջև, 50000-ով ծախվող մարդ, ես էլ մի կյանք եմ ապրելու, դու էլ, ես էլ մի փոր հացով եմ կշտանում, դու էլ:


Փառք աստծո` 90-ականները անցել ենք, հիմա սովից մարդիկ չեն մահանում: Դե չկա սով, չկա: Բա էլ ինչու՞ ես ծախում քեզ, ինչու՞:


Ի՞նչ ես առնելու էդ անիծված 50000-ով, կասե՞ս: Իսկ առածիդ դիմաց գիտե՞ս ինչ ես կորցնելու: Դու քեզ ես կորցնելու:

Էլ ապագա, հայրենիք, երեխաների վաղվա օր` չասեմ: Դու, ինքդ քեզ կորցնելու ես: Գնա տուն, նորից բաց այս տողերը, և մի պահ պատկերացրու, արժե՞, որ դու քեզ կորցնես: Տխուր է մեկ մեկ գիշերները հեռավոր Սփյուռքում…

Շող Մովսիսյան-ի ֆեսբուքյան էջից

поделись с друзьями


от admin

-->