>

Լիտվայի արտգործնախարարը Բաքվում խոսել է Հայոց ցեղաս պանության ճանաչման մասին.




Քոչարյանի զոհերը

Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգը Բաքվում Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում անդրադարձել է Հայոց ցեղաս պանության միջազգային ճանաչմանը: Փոխացում է «1լուրեր»-ը:




Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ նա ասել է. «Պատմության դասերը շատ բարդ են հատկապես նրանց համար, ովքեր դրա մասը չեն կազմել: Մենք սովորում ենք հասկանալ դիմացինի դիրքորոշումները, մտնել նրանց դրության մեջ, պատմությանը նայել նրանց աչքերով: Այս գործընթացը ժամանակատար է:


Որոշ գործընթացներ շատ ավելի հեշտ են, քան մյուսները: Մենք տեսանք, որ օրեր առաջ ԱՄՆ նախագահն իր երկրի անունից հստակորեն ճանաչեց պատմական ճշմարտությունը, ինչպես դա արել է Լիտվան»:


Նա համոզմունք է հայտնել, որ փաստերը պետք է ներկայացվեն և գնահատականի արժանանան:

 

поделись с друзьями


от admin

-->