>

Ելնելով Վազգեն Մանուկյանի այսօրվա հայտարարությունից՝ չէի կարող լուռ մնալ․

Թող ինձ ներվի այս գաղտնիքը հրապարակելու համար․ լուսանկար։ Ժողովուրդ ջան,ելնելով Վազգեն Մանուկյանի այսօրվա հայտարարությունից՝չէի կարող լուռ մնալ:




Քոչարյանի զոհերը

Թող ինձ ներվի այս գաղտնիքը հրապարակելու համար: Առաջին արցախյան գոյամարտի օրվանից՝ Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանի աշխատասենյակը դարձել է զինվորականների հավաքատեղի, խորհրդակցություններից հետո շատերը մեկնում էին ռազմաճակատ:Մի խոսքով աշխատանքային եռուզեռը հիմնականում Արցախում տեղի ունեցող իրադարձություններն էին:




1993 թվականի թեժ մարտերի ժամանակ Արցախի զինվորական հատուկ գծով պատասխանատույից ահազանգ եկավ:Հեռախոսի միջից հնչեց նրա հաղորդումը:

Գրում եմ բառ առ բառ,-Խնդում եմ պարոն Արարքցյանին հաղորդել,որ պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը անփորձ,զենքին չտիրապետող տասնութ տարեկան տղաներին զենք է բաժանել և ուղարկել առաջնագիծ,այս պահին ահավոր ջարդ է տեղի ունենում: Լացակումած ներս մտնելով՝մի կերպ լուրը հաղորդեցի պարոն Արարքցյանին:Շատ արագ չեղարկվեց Վազգեն Մանուկյանի մահաբեր հրամանը,առաջնագծից արագ հանվեցին երիտասարդներին:


Զինվորական գործողություններին չտիրապետելու պատճառով՝ Վազգեն Մանուկյանը ազատվեց պաշտպանության նախարարի պաշտոնից,չնայած արժանի էր ավելի խիստ պատժի:Անգետը ձախողվել է բոլոր գործերում,թե կարճաժամկետ վարչապետ աշխատած,այնպես էլ պաշտպանության նախարարի պաշտոններում:

Երբևէ այս խամաճիկը որևէ օգտակար գործ չի արել մեր երկրի համար: Այսքանից հետո էլ դեռ իրեն իրավունք է վերապահում խոսելու,քննադատելու կառավարությանը,վարչապետին: Լավ կլինի լռի և ընդհանապես չերևա հանրության աչքին:


Հ.Գ. Ներքին դավաճանները տեղ չունեն մեր հայրենիքում,նրանց տեղը բանտախուցն է:Կարևորը մեր ժողովուրդը անսասան է ու համախմբված: Երբեք տուրք չի տա ազգադավների դավաճանական քայլերին: Կեցցե մեր հզոր բանակը:

Կեցցե հերոսական,միակամ մեր ազգը,մեր ժողովուրդը: Աստված զորավիգ լինի և պահապանի մեր պաշտպաններին: Հաղթում ենք:

Հասմիկ Հովսեփյանի Ֆեյսբուքյան էջից։

 

поделись с друзьями


от admin

-->