>

Բոլոր քաղաքացիները կարող են պետությունից դրամային հրատապ օգնություն ստանալ




Քոչարյանի զոհերը

«Միանվագ հրատապ օգնությունը տրամադրվում է ընտանիքում




երեխայի ծննդյան դեպքում, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում, ընտանիքի անդամի մահվան դեպքում»,-նշում է իրավաբանը։ Երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի անդամներից մեկն ունեցել է երեխա և դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստի իրավունք։


Միանվագ հրատապ օգնության չափը կազմում է 50000 դրամ: Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունք ունի դիմելու ամսվա դրությամբ ընտանեկան նպաստի

իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան։ Այս դեպքում միանվագ հրատապ օգնության չափը 25000 դրամ է:


Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի կենսաթոշակառու, ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի

իրավունք ունեցող անձ չհամարվող անդամներից մեկը մահացել է և դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք։ Միանվագ հրատապ օգնության չափը 50000 դրամ է:

поделись с друзьями


от admin

-->