>

Հունիսին Ստեփանակերտը կլինի ադրբեջանական բանակի հսկողության տակ․ Ադրբեջանի ՄԻՊ




Քոչարյանի զոհերը

«Հունիսին Ստեփանակերտը կլինի ադրբեջանական բանակի հսկողության տակ, չե՞ք հավատում, հարցրեք Նիկոլին». Ադրբեջանի մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար, — գրում է Mediaport-ի տելեգրամյան ալիքը։




Ադրբեջանի դեմոկրատիայի և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովն իր թվիթերյան էջում գրառումների շարք է սկսել, համաձայն որոնց՝ հունիս ամսին Ստեփանակերտն ամբողջությամբ անցնելու է Ադրբեջանի ԶՈւ հսկողության տակ։


«Խանքենդին (Ստեփանակերտը-Mediaport) հունիսին ամբողջությամբ կլինի ադրբեջանական բանակի հսկողության տակ՝ ուժով, թե առանց դրա։ Խաղաղ բնակիչները կարող են մնալ իրենց տներում»,-գրել է Սահիդովը։

Մեկ այլ գրառման մեջ նա նշում է, թե զարմանալի է, որ Ստեփանակերտի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցնելու մասին իր թվիթը տարակուսանք է առաջացրել Հայաստանում։


«Կարծես թե սովորական հայերն ու սփյուռքի ներկայացուցիչները անհրաժեշտ չափով տեղեկացված չեն Նոյեմբերի 10-ի հայտարարության բովանդակությանը։

Այնտեղ հստակ նշված է, որ Ստեփանակերտն ու մյուս քաղաքները աստիճանաբար անցնելու են Ադրբեջանի հսկողության տակ։ Չեք հավատում՝ հարցրեք Նիկոլին»,-գրել է Սահիդովը։

 

поделись с друзьями


от admin

-->