>

Օրերս Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի հետևանքներն իր համար պարզ էին արդեն հոկտեմբերի սկզբին, սակայն պատերազմը կանգնեցնելու հարցում հայաստանյան քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել և կարծես թե պատերազմը կանգնեցնելն այդ օրը համարում էին դավաճանություն:




Քոչարյանի զոհերը

Այս առնչությամբ Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Այո, եթե ճիշտ կազմակերպվեր, պատերազմը կկանխվեր: Եթե մեր նախագահը նման բան է հայտարարել, նշանակում է դրա համար ինչ-որ հիմքեր ունի»: Նա հավելեց, որ այդ օրերին ինքը ժամանակ չի ունեցել քաղաքականությամբ զբաղվելու համար և շատ բաներից տեղյակ չէ:




Հարցին, թե իր կարծիքով հնարավո՞ր էր պատերազմը կանգնեցնել հոկտեմբերի առաջին օրերին, Արծվիկ Սարգսյանը պատասխանեց. «Իհարկե, եթե լավ հետաքրքրվեին, պիտի կանգնեցնեին: Եթե իրենք տիրապետում էին, որ մենք պատերազմը տանուլ ենք տալու, պետք է կանգնեցնեին: Որքան գիտեմ, մեր նախագահը դիմել էր Ռուսաստանի նախագահին, բայց թե ինչու չեն կանգնեցրել, ես դա չգիտեմ»:

Ինչ վերաբերում է Արցախի ապագային Շուշիի քաղաքապետն ասաց, որ Արցախի ապագան տեսնում է միայն Ռուսաստանի հետ խորը ինտեգրման մեջ. «Այլ կերպ չեմ էլ պատկերացնում: Այսօր, որ ոչ մեկը տիրություն չի անում, ադրբեջանցիները կամաց-կամաց գալիս են, խաղաղ վիճակում մեր դիրքերն են վերցնում, մենակ ռուսն է նրանց դեմն առնում: Եթե այսպես շարունակվի, ապա մեր ապագան միայն Ռուսաստանի հետ է, երաշխավորն ինքն է»:


Իսկ դա չի՞ վտանգում Արցախի անկախությունը, դիտարկմանն էլ արձագանքեց. «Գուցե ինչ-որ ձևով ստատուս է տրվելու, որը համապատասխանելու է այդ անկախությանը: Որովհետև այսօր ադրբեջանցիների հետ այլ կերպ հնարավոր չի, շատ են լկտիացել, դուխավորվել են և մտածում են, որ այդպես էլ լինելու է: Բայց ես ուզում եմ հավաստաիցնել, որ Ադրբեջանի այդ ոգևորվածությունը ժամանակավոր է»:

Հարցին, թե իր կարծիքով պատերազմի ժամանակ սխա՞լ են զեկուցել իրավիճակը, որ այսպիսի արդյունք ունենք, Արծվիկ Սարգսյանն ասաց.


«Դեռ ինչ-որ ձևով սխալ զեկուցվել է, թե ով է եղել այդ սխալ զեկուցողը, ես չեմ կարող ասել: Ես այդ ժամանակ միայն հեռուստատեսությամբ լսում էի, որ Արծրուն Հովհաննիսյանն ասում էր, որ վիճակը լավ է, առաջխաղացում կա: Ես էլ էի զարմանում, թե այդ ո՞նց է վիճակը լավ, որ Հադրութից եկան, արդեն հասնում էին Շուշի»:

Նա հավելեց, որ եթե բանակի ղեկավարությունը ամեն ինչ ճիշտ զեկուցեր, հենց հոկտեմբերի սկզբին կդադարեցնեին պատերազմը. «Չնայած, ինչքան տեղյակ եմ, ճիշտ ներկայացնում էին, զեկուցում էին, որ էսպես է, լավ չի գործերը գնում, բայց թե ինչու չի դադարեցվել պատերազմը, ես չեմ կարող ասել»:

 

поделись с друзьями


от admin

-->