>

Կատարյալ հիմարություն է, աբսուրդ, ինչ-որ մեկի հիվանդ երեւակայության արգասիք. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող,

ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսպես արձագանքեց կայքերից մեկի հրապարակմանը, ըստ որի ՔՊ գրասենյակում ծեծկռտուք է տեղի ունեցել ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, պատգամավոր Հրաչյա Հակոբյանի եւ այլ ՔՊ-ականների մասնակցությամբ. գրում է armtimes.com-ը:




Քոչարյանի զոհերը

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այս օրերին նախընտրական պատրաստողական աշխատանքներ են ընթանում, դրա հետ կապված անընդհատ օրական հարյուրավոր մարդիկ են գալիս կուսակցության գրասենյակ եւ գնում, ոչ մի միջադեպ, հայհոյանքներ, բարձր գոռոցներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում չեն եղել, եղել են մի շարք աշխատանքային հանդիպումներ»,- ընդգծեց Ալեքսանյանը:




Մեր հարցուպատասխանը՝ ստորեւ.

— Պարոն Ալեքսանյան, Սասուն Միքայելյանը գրասենյակում այսօր եղե՞լ է, որեւէ նիստի մասնակցե՞լ է:
— Այո, այո, Սասուն Միքայելյանը եղել է գրասնեյակում՝ ՔՊ Կոտայքի մարզի այլ ներկայացուցիչների հետ, այլ մարզերի, Երեւանի վարչական շրջանների ներկայացուցիչներ եւս եղել են:


Կուսակցությունը լրիվ, ամբողջ ծավալով լծված է նախընտրական աշխատանքներին:

— Բայց նրա եւ Պապիկյանի մասնակցությամբ որեւէ միջադեպ, հայհոյանք, կռիվ չի՞ ղել:

— Բացարձակապես, բա-ցար-ձա-կապես: Ընդհանրապես ՔՊ ներսում որեւէ առճակատում, բախում, նմանատիպ բաներ չկան, որքան էլ որ դա տխրեցնի մի շարք լրատվամիջոցների:


— Իսկ ի՞նչն է, ըստ ձեզ, նման հրապարակումների հիմք տվել:

— Ցանկությունը, ենթադրում եմ այդ հրապարակումն անողները, գուցեեւ պատվիրողները շատ կցանկանային, որ նման բաներ տեղի ունենային:

ՀԺ-ն փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ Միքայելյանից եւ Պապիկյանից, սակայն չհաջողվեց կապ հաստատել նրանց հետ:

 

поделись с друзьями


от admin

-->