>

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հայտնում է, որ 2021 թվականի ապրիլին հավաքագրվել են ռեկորդային հարկային եկամուտներ՝ 180 մլրդ դրամ։ Քերոբյանը նման բովանդակությամբ գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։


«Ի հեճուկս բազմաթիվ «ամեն ինչը վատ ա ու ոչ մի ներդրում չկա» ասողների՝ Հայաստանի ազատ և համակարգային կոռուպցիա չունեցող տնտեսությունը արագ շտկում է մեջքը»,–գրել է նախարարը;







Քոչարյանի զոհերը

Նրա խոսքով` դա, սակայն, բնավ չի նշանակում, որ տեմպը թուլացնելու իրավունք ունեն, հակառակը՝ պետք է «սանձել ալիքն ու սլանալ առաջ»։


Քերոբյանի գրառման մեկնաբանություններրի դաշտում օգտատերերից մեկը գրել է, թե տարօրինակ որևէ բան չկա` ապրիլի 20-ը տարեկան շահութահարկի վճարման վերջնաժամկետն է։ Սակայն նախարարն արձագանքել է` ասելով, որ բոլոր ապրիլներից էլ են առաջ. մոտ 10%-ով գերազանցում են նախորդ ռեկորդը։

Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն` Հայատանում տնտեսական աճը 2021 թվականին կհասնի 3,4 տոկոսի, մինչդեռ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով` եթե ներկայիս աճի տեմպը պահպանվի, ապա 2021 թվականի վերջին ավելի քան 10 տոկոս տնտեսական աճ կգրանցվի` 2020 թվականի համեմատ։


ՀՀ Կենտրոնական բանկն էլ իր հերթին 1,4 տոկոս կանխատեսում է արել, իսկ բյուջեում պլանավորված է 3,2 տոկոս։

поделись с друзьями


от admin

-->