>


Ալավերդու չգործող պղնձաձուլարանում 183 աշխատակից եւս 2 ամիս աշխատավարձ կստանա։ Այդ մասին տեղեկացել է ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը։
«Ալավերդու պղնձաձուլարանի գործունեության դադարեցումից հետո հանդիպել էի Թեղուտ ՓԲԸ համասեփականատեր Նորիկ Պետրոսյանի հետ, խնդրել չլուծել աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը, մինչեւ հասկանանք՝ ինչ ճակատագիր է ունենալու ձեռնարկությունը։







Քոչարյանի զոհերը

Պրն․ Պետրոսյանը չէր մերժել խնդրանքս։ Արդյունքում 2020թ․ մայիսի 23-ին 183 աշխատակցի հետ կնքվեց աշխատանքային պայմանագիր։ Աշխատակիցներն արդեն 12 ամիս աշխատավարձ են ստանում՝ չհաճախելով աշխատանքի, քանզի, ինչպես նշեցի, ձեռնարկության գործունեությունն առայժմ դադարեցված է։ Այս քայլով ձեռնարկության ղեկավարությունն ընդառաջ է գնացել՝ հաշվի առնելով քաղաքացիների սոցիալական դրությունը։ Շնորհակալ եմ։
Օրեր առաջ խնդրել եմ մայիս-հունիս ամիսներին ևս վարձատրել աշխատակիցներին։ Աշխատանքային պայմանագրերի ժամկետները ևս 2 ամսով երկարաձգվել են։ Ընկերությունն այս 12 ամսում հսկայական գումար է վճարել՝ տասնյակ միլիոն դրամ՝ չունենալով եկամուտ։



Գիտեք՝ մեծ ծավալի աշխատանք եմ կատարում Ալավերդիում նոր աշխատատեղերի ստեղծման, նոր ներդրողների ներգրավման ուղղությամբ։ Սա, թերևս, իմ կարևորագույն առաջնահերթություններից է։ Կանենք հնարավորը՝ հաջողելու համար»,- գրառել է պատգամավորը։


от admin

-->