>

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը դեռ որոշում չի կայացրել առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, բայց կսատարի Ռոբերտ Քոչարյանին։.




Քոչարյանի զոհերը

Այդ մասին ասել է Սեյրան Օհանյանը, գրում է «Փաստինֆո»-ն։




«Թող վարչապետը վերջնական որոշում ընդունի, օրը նշանակվի, դրանից հետո կասեմ իմ որոշման մասին:
Իհարկե, գնալու եմ, մասնակցելու եմ ընտրություններին՝ որպես ՀՀ քաղաքացին: Աջակցելու եմ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա կողմից կազմված ծրագրին»,-ասել է Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին Սեյրան Օհանյանը Արցախում և Հայաստանում զինվորական պաշտոններ է զբաղեցրել։



1999 թվականի օգոստոսին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար:

2000 թվականի հունվարին` ԼՂՀ պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար, իսկ 2007 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:

Сообщение Սեյրան Օհանյանը հայտնել է, թե ընտրություններում ում է սատարելու появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->