>

Հրապարակ թերթը գրում է․ «ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի որոշումը հեշտ չի կայացվել։ Թե՛ ՀՀԿ-ում, թե՛ Արթուր Վանեցյանի կուսակցությունում միանշանակ չեն ընդունել այս որոշումը։




Քոչարյանի զոհերը

Ավելին, մեր տեղեկություններով՝ որոշման մասին հայտարարելուց հետո «Հայրենիքի» 3 անդամ դիմում է գրել եւ հեռացել։ Թեեւ 7 հազարից ավելի անդամ ունեցող կուսակցության համար 3-ը մեծ թիվ չէ։




Կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանն ասաց․ «Ես նման տվյալ չունեմ, եթե որեւէ տարածքում դիմում է գրվել, որը դեռ չի հասել մեզ, ինֆորմացիա չունեմ»։

Բայց չհերքեց, որ կուսակցությունում եղել են դժգոհություններ` ՀՀԿ-ի հետ դաշինքի մասով․


«Սպասվում էր, որ «Հայրենիքն» առանձին պիտի մասնակցի, բայց եղել են տարբեր՝ թե՛ Երեւանի, թե՛ մարզային տարածքային գրասենյակների հետ շփումներ, եւ բոլորը, մեծ հաշվով, հասկացել են, թե ինչի համար է դա արվում»։

Ցուցակը գլխավորելու է Արթուր Վանեցյանը, երկրորդը Տարոն Մարգարյանն է։


«Հայրենիք»-ՀՀԿ դաշինքը կոչվելու է «Պատիվ ունեմ»։ Այս տեղեկությունը մենք փորձեցինք ճշտել երկու կուսակցությունների ղեկավար կազմի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Հիշեցնենք, որ այդ արտահայտությունն էր օգտագործել Արթուր Վանեցյանը՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից իր հրաժարականի տեքստում»

Сообщение Հայտնի է դարձել, թե ինչպես է կոչվելու ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքը և ովքեր են գլխավորում այն появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->