>

Թուրք արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության» (TÜSİAD) ղեկավար խորհրդի անդամ, նախկին դեսպան Վոլքան Վուրալի` 1915թ. տեղահանված հայերի թոռներին իրենց հողերը վերադառնալու և նրանց քաղաքացիություն շնորհելու կոչին, որի մասին ավելի վաղ տեղեկացրել էինք, դրական արձագանքեր են եղել:




Քոչարյանի զոհերը

 




Նշենք, որ Վոլքան Վուրալը նաև նշել էր, որ պետք է ներողություն խնդրել հայերից:

Ըստ թուրքական «Հաբեր 10» լրատվական կայքի` նրա այդ կոչին դրական են արձագանքել թուրք արվեստագետները: Ստորև ներկայացնում ենք արվեստի ոլորտում հայտնի թուրք մտավորականներից մի քանիսի տեսակետները.


Էզել Աքթայ (դերասան)
— Անկասկած պետք է ներողություն խնդրել: Քաղաքական գործիչները սովորաբար այս հարցում տարակարծիք են, սակայն խիղճը և բարոյականությունը դա են պահանջում: Գնացածներին հետ կանչենք: Ժամանակն է եկել, որ մեր երկրի ուսերից խղճի բեռը թոթափենք: Ու դրանից հետո շատ ավելի լավ երկիր դառնալու ճանապարհ կբռնենք:


Սելդա Ալքոր (դերսանուհի)
— Ես երբեք տարբերություն չեմ դրել հայի, քրդի, հրեայի միջև: Մենք համատեղ կեցությունը սիրող ազգ ենք: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչ է եղել: Մեզ իրար դեմ ո՞վ տրամադրեց, դա եմ ուզում հասկանալ:

Այս երկիրը Թուրքիա կոչելուց հետո ախր մենք միշտ եղբայրաբար ենք ապրել:Ահմեթ Օզան (դասական երգիչ)
Անատոլիայից հեռացածների տունդարձը նորմալ եմ համարում: Արտասովոր բան չկա դրանում: Իսպանիայից տեղահանված հրեաներին էլ Օսմանյան կայսրությունը իր ծոցն առավ: Բոլորը կարող են գալ և ապրել այստեղ: Աշխարհը բոլորին էլ կբավականացնի

Сообщение Թուրք դերասաննեը հայտարարությամբ են հանդես եկել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->