>

Եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, ապա մենք բոլոր առումներով կունենանք հեղինակազրկված Հայաստան։ Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։




Քոչարյանի զոհերը

«Եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, ուրեմն՝ մենք ընդունում ենք այն ամենը, ինչը նա բերել է մեր երկրի գլխին։ Մեզ որևէ մեկը լուրջ չի ընդունելու։ Եթե հիմա հույսեր էլ կան, որ կան ուժեր, որոնք կարող են երկիրը դուրս բերել այս վիճակից, ապա այդ դեպքում երկրի գիտակից մասը խաչ կքաշի այդ ամենի վրա, և երկրից մեծ արտահոսք կլինի»,- ասաց նա։





Վահե Հակոբյանի կարծիքով՝ երկիրը ամեն ինչից արթնացնելը մեկ մարդու կամ մեկ կառույցի ուժերից վեր է, հետևաբար՝ ընտրություններին դաշինքներով մասնակցելը սխալ որոշում չի կարող լինել․ «Մենք քննարկում ենք նաև դաշինքով մասնակցելը, բայց չի էլ բացառվում, որ մենք ընտրություններին կգանք որպես առանձին կուսակցություն։ Եթե մեկից ավելի դաշինքներ կազմվեն, կարծում եմ, ավելի համահունչ ուժեր կկպնեն իրար»։


Ըստ Վահե Հակոբյանի՝ ներկայիս իշխանությունն ամեն ինչ անելու է վերընտրվելու համար։

« Հիմիկվանից էլ մենք տեսնում ենք կոնկրետ փաստեր, որ իրենք նախապատրաստվում են և պետական բյուժեի հաշվին ընտրակաշառքներ են բաժանելու և ընտրակեղծարարություններ են անելու։ Հայտարարում են տարբեր տեղերի ոստիկանապետներ, որ իրենք սա են անելու, այն են անելու։ Հիմա անուններ չեմ ուզում տալ, բայց եթե իրենք շարունակեն այդպես, անուններն էլ ենք և ասելու ենք՝ ով որտեղ ինչ է անելու։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ հունիսի 21-ին հայությունն Հայաստանում արթնանա առանց Նիկոլ»,- նշեց Վահե Հակոբյանը։

 



Վահե Հակոբյանը չբացառեց, որ ընտրությունների ժամանակ բախումներ կլինեն

«Եթե Նիկոլն աճպարարություն չանի և Ազգային ժողովի վերջին նիստում ամեն ինչ իր հունով գնա, ենթադրում եմ, որ բախումներ կարող են լինել ընտրատեղամասերում, բայց դա լոկալ խնդիր չէ։ Մենք չենք տրվի սադրանքների, եթե իրենք կարմիր գիծը չանցնի։ Ամեն ինչին չափ ու սահման կա»,- ավելացրեց Վահե Հակոբյանը։

 

поделись с друзьями


от admin

-->