>

94 տարեկանում մահացել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ ԱզնավուրըՆրահարցազրույցներից պատառիկներ ներկայացնում ենք մեր ընթերցողներին.

Իր երգերի մասին

Մշտապես հիասքանչ է լսել, որ սիրված ես: Սա ամենագեղեցիկ նվերն է, որ կարող ենք ակնկալել: Կարծում եմ` իմ երգերում ամեն ոք գտնում է իր մասնիկը, ուրախության ու տխրության մեջ գտնում իր ճանապարհը` լսելով դրանք:

Ֆրանսիական շանսոնի մասին




Քոչարյանի զոհերը

Տաղանդներ գործնականորեն չկան ֆրանսիական բեմում, բացի մի քանի հազվադեպ բացառությունների։ Երիտասարդ կատարողները միայն պատճենում են արդեն գոյություն ունեցող ճանաչվածները եւ ոչ մի նոր բան չեն մտցնում։ Երգերի բառերը միայն հենց այնպես արտասանվում են եւ անցնում մեկից մյուսին։ Ես ավելի հազվադեպ եմ լսում օրիգինալ տեքստեր։ Իսկական արվեստը մահանում է:




Բեմի մասին

Քանի դեռ կարող եմ երգել և լավ ժամանակ անցկացնել հանդիսատեսի հետ, ես ինձ դրանից չեմ զրկի: Իմ աշխատանքը կենսական ուժ է տալիս ինձ: Թոշակի անցնելը մահվան նախամուտքն է, հատկապես 94 տարեկանում:

Հայաստանում մաֆիոզների մասին

Ես մաֆիոզների մասին անտանելի պատմություններ գիտեմ: Նրանք խժռում են գյուղացիներին իրենց հողերի վրա: Մաֆիայի այդ անդամներին պետք է գնդակահարել։ Այդպես այլևս չի կարող շարունակվել։ Ցանկանում եք անդամակցե՞լ մաֆիային։ Գնացեք ձեր մաֆիան ուրիշ երկրներում հիմնեք։ Շատերը ձեզ կընդունեն: Բայց դա ձեր երկրում մի արեք, սեփական ժողովրդի դեմ մի արեք, Աստծո սիրուն:

Թավշյա հեղափոխության մասին


Հայաստանում գտնվող իմ շա՜տ սիրելի քույրեր և եղբայրներ,

Շնորհավորում եմ ձեզ, որ կարողացաք առանց արյան, բռնության, արժեքների ոտնահարման անցում ապահովել երկրում մեկ այլ իրողության։ Քաղաքացիական անհնազանդության օրերին ևս դրսևորեցիք արժանապատիվ ու մարդասիրական կեցվածք՝ լուծում առաջարկելով ծագող խնդիրներին այնքան սահուն ու արագ, ասես դա դյուրին էր։ Սա զարմացրեց և մտածելու տեղիք տվեց շատ այլ երկրների կառավարությունների։

Ձեզ հաջողվեց ապացուցել, որ մեր ազգն ունի գիտակցության բարձր աստիճան, և որ մեր երկրի համար առաջնահերթ է ու միշտ էլ պետք է առաջնահերթ մնա ամենակարևորը՝ միավորումը։

Մենք՝ հայերս, կարողացանք ցույց տալ, որ «ժողովուրդ», «հայրենիք», «դրոշ», «մշակույթ», «կրոն» և «ընտանիք» բառերը մեր արժեքներն են։ Եվ որ յուրաքանչյուր հայ իր երկրում ունի հավասար իրավունքներ ու ազատություններ։


Երևանում անցկացրած պահերի մասին

Վերադարձել եմ Փարիզ մի քանի օրով: Հազիվ ժամանակ ունեմ շնչելու և հիշելու այն հիասքանչ պահերը, որոնք անցկացրել եմ Երևանում: Բոլոր նրանք, ովքեր չգիտեն Հայաստանը… Դուք պարզապես չգիտեք, թե ինչ եք բաց թողել:

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչման մասին

Չի կարելի անտեսել այն, ինչ տեղի է ունեցել: Թուրքերին պետք է ասել, որ ճշմարտությունը հայտնելու ժամանակն է… Նրանք չեն կարող դա ընդունել որպես փաստ, որովհետև նրանց կարևոր բառը պատիվն է: Եվ դա հնարավոր է հասկանալ: Բայց մեկ այլ բան էլ  կա՝ մարդիկ բավականին հարստացել են հայերի ունեցվածքի հաշվին»:

Աշխատանքի մասին

Ես չեմ հավատում ոգեշնչմանը, հավատում եմ քրտնաջան աշխատանքին։ Ես վարպետի պես աշխատում եմ յուրաքանչյուր բառիս վրա, հղկում յուրաքանչյուր արտահայտություն։ Եթե պետք է օրեր, շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ անցկացնել ճիշտ արտահայտությունը գտնելու համար, ես համառորեն անում եմ դա:

Հավանաբար, իմ ամբողջ կյանքը ինքս իմ հանդեպ հաղթանակ է։ Ես սկսել եմ զրոյից, ինքնուրույն եմ ամեն ինչ սովորել. երաժշտություն, գրականություն, դերասանական վարպետություն։ Այդ տարիներին ուսումը վճարովի էր, իսկ իմ ընտանիքի հնարավորությունները՝ համեստ, այդ պատճառով էլ շուտ լքեցի դպրոցական նստարանը և այդ պահից սկսած ստիպված էի կյանքում ամեն ինչին ինքնուրույն հասնել:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->