>

Այսօր, Հադրութում սեպտեմբերի 30-ին զոհված Արցախի հերոս, փոխգնդապետ Դավիթ Ղազարյանի ծննդյան օրը, Արարատի Վեդի քաղաքի ցուցանակից Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները հանել էին Արցախի հերոսի նկարը և տեղադրել Ռոբերտ Քոչարյանի նախընտրական պաստառը։ Սա այն դեպքում, երբ նախընտրական շրջանը չի սկսվել, և քարոզչությունն արգելված է։




Քոչարյանի զոհերը

Կատարվածը առաջացրել է վեդեցիների և զոհված հերոսի ընկերների վրդովմունքը, որոնք բողոքի ակցիայի են հավաքվել, հատուկ տեխնիկա բերել և փորձել պոկել Քոչարյանի պաստառը, որ հետ տեղադրեն Դավիթի նկարը։





«Արցախի հերոսի նկարը պետք է մնա, որովհետև ինքն իր կյանքը զոհել է հանուն մեզ, հանուն մեր բոլորի ապագայի»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Դավիթի ընկեր Արթուր Մարտիրոսյանը՝ հավելելով․ «Ինձ զանգահարեցին, ասացին, Դավիթի նկարը հանել են, Քոչարյանի նկարն են դրել։ Էն էլ այն պարագայում, երբ այսօր Դավիթի ծննդյան օրն է։ Տղաները, Դավիթի ընկերները բոլորը հավաքվել էին, ուզում էին Քոչարյանի նկարը պատռեին, Դավիթի նկարը հետ դնեին տեղը»։

Դավիթի ընկերը պատմեց, որ զանգահարել է Վեդի համայնքի ղեկավարի տեղակալին, վերջինս հավաստիացրել է, թե հարցերը կարգավորված են, Դավիթի նկարը նորից հետ են փակցնելու ցուցանակին։


«Եթե մենք բողոքի ակցիա չանեինք, տեխնիկա չբերեինք, երևի չէին տեսի, որ հերոսի նկար են հանել»,-դժգոհեց Արթուրը՝ հավելելով, թե իրեն չեն ասել՝ կոնկրետ տեղադրողներն ովքեր են եղել։

Հերոսի ընկերոջ խոսքով՝ իրենց Վեդիի համայնքապետը փոխանցել է, որ Դավիթի նկարը հանած կազմակերպությունը ծնողներից ներողություն է խնդրում։



Փոխգնդապետ Դավիթ Ղազարյանը ծառայել է Հադրութում որպես գումարտակի հրամանատար։ «Զոհվել է սեպտեմբերի 30-ին, մինչ այդ ոչ մի թիզ հող չի զիջել թշնամուն, իր կյանքով փրկել է իր զինվորների կյանքը։ Թշնամու տանկից ծանր վիրավորված 3 ժամ պայքարել է ոտքը կտրված ու կռվել է։ Մենք բոլորս պարտական ենք նրան»,-պատմեց ընկերը։

Հիշեցնենք, որ Վեդիի քաղաքապետը Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքապետերից էր։

 

поделись с друзьями


от admin

-->