>

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Հայաստանում նախապատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների.




Քոչարյանի զոհերը

ի՞նչ կանխատեսումներ կան։


«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանի հետ։





«Կանխատեսումը պարզ է: Բազմաչարչար հայ ազգը չի կարող այս ընտրություններում ճիշտ որոշում կայացնել, որովհետեւ նրանց դա թույլ չեն տա անել նրանք,

ովքեր անամոթաբար եւ հանցավոր կերպով շահարկում են ընտրական գործընթացը,- հայտարարեց Պետրոսյանը՝ հավելելով։

— Ի վերջո ներկա պահի դրությամբ կա մրցակցող երկու կերպար՝ Նիկոլ Փաշինյանը՝ որպես իշխանություն, եւ Ռոբերտ Քոչարյանը՝ որպես ընդդիմություն:


Մնացածը, այսպես կոչված, փչացնողներն են: Հասարակությունն ամեն դեպքում ընտրություն է կատարելու Փաշինյանի եւ Քոչարյանի ուժերի միջեւ, սակայն այդ երկրորդ խմբում դուք չեք տեսնի Սերժ Սարգսյանին իր ՀՀԿ-ի հետ:

Սերժ Սարգսյանի եւ նրա ուժի ակտիվ մասնակցությունն առաջիկա ընտրություններին հենց առարկայական է դարձնում հասարակության մտավախությունը՝



«նախկինների վերադարձի» հետ կապված: Սերժ Սարգսյանը, նրա ՀՀԿ-ն եւ մյուս կուսակցությունը՝ Արթուր Վանեցյանի «Հայրենիքը», կկտրեն Ռոբերտ Քոչարյանի էլեկտորատի պոտենցիալը:

Քոչարյանը պետք է հրապարակային հեռու մնա այն ճամբարից, որը Հայաստանն ու Արցախը բերել է ողբերգության:

Սակայն ցանկանում եմ ընդգծել, որ ամենագլխավոր հարցն այսօր հետընտրական ապակայունացում թույլ չտալն է:

Կարեւոր է, որ հունիսին տեղի ունենալիք ընտրությունները դառնան հայաստանյան հասարակական-քաղաքական մթնոլորտի կարգավորման նախաբան»»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

поделись с друзьями


от admin

-->