>

ԱԺ-ն արտահերթ նիստ անցկացրեց, օթյակից, սակայն, լրագրողների համար լսելի չէր՝ ինչ են խոսում պատգամավորները, իսկ նիստերի դահլիճ մտնել նրանց չէին թույլատրում:


Երևում էր, որ քվեարկություն է տեղի ունենում առանց քարտերի: Արա Բաբլոյանն էր բորբոքված խոսում, արձագանքում էր Սասուն Միքայելյանը՝ կրկին զայրացած շարժումներով, սեղանին հարվածելով:







Քոչարյանի զոհերը

-Հարցը քննարկվել ու ընդունվել է,- ասաց Արա Բաբլոյանը:


-Ճնշումից եք խոսում, բայց դա դուք եք ճնշում գործադրում: Սա բանդ ա է, որը գողեգող ուզում է ճնշմամբ տանել անդունդը: Էսի գողություն էր, քվեարկություն չէր,- նշեց Սասուն Միքայելյանը:

Նիստի ավարտից հետո պատգամավորները վեր կացան իրենց տեղից, սկսեցին գոռգոռալ միմյանց վրա, լսվում էր Նաիրա Զոհրաբյանի բանավեճը Ելք-ի հետ:


Միաժամանակ Ազգային ժողովի դիմաց մեծ բազմություն է հավաքվել՝ Փաշինյանի կոչին հետևելով։ Քիչ առաջ այստեղ եկավ նաև ՀՀ վարչապետը, ով պատրաստվում է հայտարարությամբ հանդես գալ: Ազգային ժողովի շենքի մուտքը Դեմիրճյան փողոցի կողմից ավտոմեքենաներով փակված է, փակված է նաև Դեմիրճյան փողոցը, Բաղրամյան պողոտայում ցուցարարներ են հավաքված:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->