>

Հարցազրույց «ՀՀ ժողովրդական կուսակցության» (ՀԺԿ) քարտուղար Գրիգոր Հարությունյանի հետ. — Պարոն Հարությունյան, ներքաղաքական կյանքում շատ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Ձեր կուսակցությունը ՀԱԿ դաշինքի կազմում մեծ ճանապարհ է անցել առաջին նախագահի հետ: Ծանո՞թ եք Լեւոն Տեր-Պետրոսյանի

վերջին նախաձեռնություններին՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ դաշինք կազմելու ,ասին, ինչպե՞ս եք հասկացել այդ հայտարարությունները: Ինչո՞ւ եմ հարցնում, քանի որ ՀԱԿ ներկայացուցիչները բոլորին ասում են, որ սխալ են հասկացել 1-ին նախագահի քայլը, տողատակերը չեն կարդացել:

— Ի՞նչ տողատակեր, հիմա արդեն պարզ խոսելու ժամանակն է: Ինձ համար ց-ավալի է, որ մենք այդպիսի փաստի առաջ ենք կանգնել, չէի սպասում. ո՞նց կարելի է հան-ցագործների հետ ինչ-որ ճանապարհ գնալ: — Ասում է՝ «փաշինյանական հա նցավոր ու ազգակո րծան վարչախմբի վերարտադրման վտ անգի կանխման եւ նորանոր աղե տներից խուսափելու միակ միջոցն այս պահին հանրապետության 3 նախկին նախագահների դաշինքը կլիներ»:

— Բայց ինչի՞ ազգակո րծան, ես դա չեմ ընդունում, ի՞նչն է ազգակո րծան, երկիրը կոր ծանել են, տվել Նիկոլին, հիմա նոր հույս է առաջացել ժողովրդի մոտ, որ մի բան պիտի փոխվի, ուզում են հե՞տ բերել նախկիններին: Ամեն ինչ պիտի արվի, որ հա նցագործները հետ չգան: — Տեր-Պետրոսյանի հայտարարությունից տպավորություն եք ստացել, որ հան ցագործներին ուզում է հե՞տ բերել:




Քոչարյանի զոհերը

— Ես ենթադրություններ կարող եմ անել՝ ենթադրություն, որ իրենք միասին են եղել այս ընթացքում: Ի՞նչ է, մենք էլ խաբվե՞լ ենք, հետը գնացե՞լ: — Այդպիսի տպավորությո՞ւն եք ստացել: — Հա, բա ո՞նց կարելի է Ռոբերտ Քոչարյանին էսօր պաշտպանել: Քոչարյանի ամբողջ քաղաքականությունը թրքամետ քաղաքականություն է եղել էս տարիների ընթացքում, ամեն ինչ արել է ի վնաս ՀՀ-ի եւ հայ ժողովրդի: Ինքը Ղարաբաղին դուրս թողեց բանակցություններից, իրենք ոչինչ չարեցին Ղարաբաղը ուժեղացնելու


համար, իրենք ոչինչ չարեցին, որ էդ թալա նածը գոնե դնեին, առաջնագծում ամրություններ ստեղծեին, որ ռմբակ ոծության ժամանակ էդ էրեխեքը չզո հվեին: Չէ, ինչի մասին է խոսքը, էսօր ով դուրս գա Քոչարյան Ռոբերտին պաշտպանի, նա ազգի դավա ճան է: Մի քանի թա-փթփուկ էլ մեզ մոտ կան՝ Ագարակում, Մեղրիում, իրենց բոլորին պիտի լուրջ գնահատական տրվի: Ես էսօր Նիկոլ Փաշինյանին մեղադ րում եմ նրանում, որ հեղափոխությունից հետո քաղաքական գնահատական





չտվեց ՀՀԿ-ին, Քոչարյանին: Ասում է վե-նդետա, ի՞նչ վե-նդետա, դա վե-նդետա չէր լինի, հան ցագործներին դնում են իրենց տեղը: Ժողովուրդն իր գնահատականը տվել էր, մնում էր «Իմ քայլը» հայ ժողովրդի տված քաղաքական գնահատականը վերածեր իրավական գնահատականի: — Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ մայիսի մեկին հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ՝ նրան առաջարկելով գոնե ՀՀԿ-ՀԱԿ ձեւաչափով գնալ ընտրությունների: Համացանցում կատակներ են անում, որ շուտով նաեւ ՔՊ-ին է առաջարկ անելու…

— Չեմ հասկանում էդ մարդուն, կորոնավ-իրուսը ազդեցություն է ունեցել վրան, ինչ է արել: Չեմ հաս-կա-նում: Եվ ափսոսում եմ, որ մենք էդ շար-ժման մեջ էինք, էդքան մարդ հավատացել էր, Մարտյան դեպքերը եղավ, էդքան մարդ իրենց կյանքը վտ անգի տակ էին դրել. լրիվ անհասկանալի պահեր են: — Ձեր կուսակցությունը ընտրություններին մասնակցելո՞ւ է: — Դեռ որոշում չկա: — Հնարավո՞ր է ՀԱԿ-ի ցուցակով գնաք, թե՞ արդեն կարելի է բացառել:

— Բացառվում է: ՀԱԿ-ը վերջացավ, էլ ՀԱԿ չկա, Լեւոն Տեր-Պետրոսյանը թա ղեց ՀԱԿ-ին: 1-ը մենք, ՀԱԿ-ի հետ գործ չունենք: — Դուք դա կուսակցության անունի՞ց եք ասում: — Ես էսօր իմ անունից եմ ասում, բայց համոզված եմ, որ մեր կուսակցականների 90 տոկոսն էդ կարծիքին է: Որովհետեւ ես Մարտի մեկը չեմ կարող մոռանալ, ես վերջին մարդկանցից եմ եղել, որ էդ հրապարակից գնացել եմ:

— Իսկ ո՞վ է ուզում մոռանալ: — Դե էդ հայտարարությունը վիրավոր անք էր տասը զո հերին, հարյուրավոր վիրավ որներին, վիրավո րանք էր էդ մարդկանց նկատմամբ: Հոկտեմբերի 27-ը ես չեմ կարող մոռանալ եւ ոչ էլ ՀԺԿ-ն կարող է մոռանալ: — Ձեր կուսակցության ղեկավարի՝ Ստեփան Դեմիրճյանի հետ խոսե՞լ եք: — Բացառվում է, որ Դեմիրճյանը մոռանա Հոկտեմբերի 27-ը եւ պաշտպանի մի հա նցագործ խմբի: Միանշանակ


մենք դա տապարտում ենք ու դա տապարտել ենք այս նախաձեռնությունը: Եվ մեզ համար լրիվ անընդունելի է խուլի գանների միասնությունը: Լեւոն Տեր-Պետրոսյանի ասածը լրիվ անհասկանալի բան է մեր կուսակցության համար: — Կան կարծիքներ, որ հունիսի քսանին պա յքարը գնալու է Նիկոլ Փաշինյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ: Հատկապես որ սյունեցի եք, որտեղ, ըստ որոշ գնահատականների, Քոչարյանն ամենամեծ շանսերն ունի, համամի՞տ եք այդ կարծիքի հետ:

— Քոչարյանը 0 է, նրա անունը ժողովուրդը լսում է՝ հերիք է: Քոչարյանը ո՞նց կարող է շանս ունենալ: Ինչի մեր ազգի հիշողությունն այդքան կա՞րճ է:- Սակայն նրան միացել է Վահե Հակոբյանը, որը Սյունիքում … — Հեքիաթ է, հե-քիաթ, Սյունիքում ոչ մի բան չունի: Ես հիմա Սյունիքում եմ, չէ՞, տասը տոկոս եթե ձայն հավաքեն Սյունիքում՝ պիտի գոհ լինեն դրանից: ժողովուրդը ո՞նց Քոչարյանին կընդունի: Կամ Վահե Հակոբյանը ի՞նչ է, բա էս ժողովուրդը չի՞ տեսնում, որ էդպիսի խուլի գանություններով, էդպիսի բաներով…ո՞նց կարող են դրա հետեւից

գնալ: Մենակ մի ձեւ ունեն՝ Քաջարանի կոմբինատը: Էստեղ պիտի շատ լուրջ հսկողություն դրվի իրավապահների կողմից, որ էդ մաֆի ոզներին կանխեն: Հիմա ես ունեմ ինֆորմացիա, որ իրենք չեն երեւում, փորձում են զանգել, համոզել, փող բաժանել: Պարզապես պիտի լավ ուժային միջոցներ օգտագործեն, որ ընտրությունները չկեղ ծեն, վերջ: Փաշինյանին ժողովուրդը շատ լավ հասկանում է, ընդունում է:

— Սակայն Սյունիքի մարզ այցի ժամանակ ցույց տվեցին, որ այդպես չէ: — Այցի ժամանակ ի՞նչ էր, բա հանց ագործները պատրաստվել են, մի 20-30 հոգի, կազմակերպել էին, էդ խուլի գանությունը արեցին: Ժողովուրդը չէր իմանում, որ Նիկոլ Փաշինյանը գալու է, բայց էդ 20-30 հոգին գիտեին: Մեկը ես՝ Մեղրիում էի, չգիտեի: Փաշինյանը եկավ, մեքենայի վրա տվեցին: Ես դա էլ չեմ ընդունում, որ ոստ-իկանները

ոչինչ չարեցին, պիտի հավաքեին տանեին դրանց: Չուզեցան, որ սրվի վիճակը, մտածեցին՝ հեսա ժողովուրդը դուրս ա գալու, դրանց պաշտպանի: Նման բան չկա, բոլորը դա տապարտում էին: — Կա՞ն կանխատեսումներ՝ որ ուժերին կտեսնենք խորհրդարանում: Ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի ու Արթուր Վանեցյանի դաշինքի շանսերը:



— Ոչ մի շանս էլ չունեն, նախկինները ոչ մի շանս չունեն ժողովրդի մոտ: Եթե կարողանան չթողնել ընտրակեղծիք լինի, ոչ մի բան էլ չի լինելու: — Իսկ խորհրդարանական ընդդիմությու՞նը: -ԲՀԿ-ն եթե ինչ-որ մի շանս ուներ, իրենց կազմակերպած հարսանիքից հետո կարող են մոռանալ դրա մասին: Ժողովուրդը շատ վատ է ընդունել էս իրավիճակում

ուղիղ 1 ժամ հրավա ռությունը: Ես չեմ հասկանում՝ ո՞նց են մտածում, ի՞նչ ձեւով են պատկերացնում: «Լուսավոր Հայաստանն» էլ, չեմ կարծում, թե շանսեր ունի, քանի որ եթե ինչ-որ մի դրական բան էլ անում են, էն մի քանի հոգին վար-կաբեկում են: Անցած ընտրություններին ասում էին, թե իբր Փաշինյանի հետ միասին են, դա իրենց օգնեց:
— Նոր ուժեր կա՞ն, որոնց կուզենայիք տեսնել խորհրդարանում:

— Կան, սակայն շանսերը քիչ են: Նորայր Նորիկյանը, օրինակ, լավ տպավորություն է թողնում, Արամ Սարգսյանին էլ կուզենայի, որ լիներ խորհրդարանում: Բայց այստեղ հարցն այն է, որ նրանց էլեկտորատը Փաշինյանի էլեկտորատն է, հներինը չէ: Նրանց ձայները Փաշինյանի ձայներից է գնալու: — Կարծիք կա, որ նրանց էլեկտորատը Փաշինյանից հիասթափվածներինն է:

— Դա էլ կարող է լինել, ինչ կա որ: Բա 5-6 հեռուստաալիք առավոտից երեկո ուտում են ժողովրդի ուղեղները, հիասթափվածներ էլ կան: Հեղափոխությունը իր օրենքներն ունի, պետք չէր աչքաթող անել: Բայց որ իրականում այդքանից հետո ամենամեծ շանսերը Փաշինյանն ունի, դա հաստատ է: Իրավապահ մարմինները պետք է շատ լավ աշխատեն, ուրիշ խնդիր չկա: Ձայնը կա, ամեն ինչ կա, պարզապես պիտի ամեն ինչ արվի, որ փող չբաժանեն:

— Պատե րազմի պար-տությունից հետո ճի՞շտ եք համարում Փաշինյանի մնալը որպես իշխանություն: — Փաշինյանը չի պար-տվել, պար-տվել են նախկին իշխանությունները, որ ժողովրդին հասցրեցին այս վիճակին: Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է արել: Կարող է ինչ-որ բացթողումներ ունեցել են, սակայն այս պար-տությունը ամբողջությամբ Փաշինյանին վերագրել սխալ է: Մանավանդ էս վերջին թվերը, փաստերը որ ներկայացրեց, ամեն ինչ ցույց էր տալիս: Պարզ է, որ ինքն էր իշխանության տվյալ պահին, սակայն եթե

երկիրը բերել եք, հասցրել էդ վիճակին, որ Ադրբեջանը 1-ը 10-ի հարաբերակցությամբ ուժեղացել է, էլ ի՞նչ էիք սպասում: Բացի դրանից, 1-ին շաբաթը մենք շատ լավ ենք եղել, Ադրբեջանը լուրջ կորու ստներ է ունեցել: Հետո Թուրքիան մտավ խաղի մեջ եւ մեր դաշնակիցներն էլ ոչինչ չարեցին, որ կանխեին, աշխարհաքաղաքական լուրջ խնդիրներ կային: Այսինքն մեզնից կախված

չէր: Այնպես որ, նորից եմ կրկնում, շատ լուրջ ուշադրություն պետք է դարձվի կե-ղծիքներին: Փորձեր են կատարելու զո րքի վրա ազդեցություն ունենալ: Պիտի շատ լուրջ ուշադրություն դարձնեն զո-րամասերում, որ նախկինները այնտեղ ոչինչ չկարողանան անել: Հերիք է թավիշ անեն: Շատ խիստ պետք է լինել:

The post Երկիրը կործանել են, տվել են Նիկոլին: Հիմա արդեն բաց խոսելու ժամանակն է, ես ունեմ ինֆորմացիա, որ…Գրիգոր Հարությունյանի ՍԵՆՍԱՑԻՈՆ բացահայտումները appeared first on Amnew.site | լրատվական կայք.

поделись с друзьями


от admin

-->