>

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ֆրանսահայ գործարար Վալերի–Աշխեն Գործունյանը։

-Տիկին Գործունյան, ՀՅԴ-ն, «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները դաշինքով են գնում ընտրությունների, որը գլխավորելու է Ռոբերտ Քոչարյանը: Այս որոշումը արդյոք հիասթափեցնո՞ւմ է ֆրանսահայերին։




Քոչարյանի զոհերը

-Նորմալ սփյուռքը պետք է խենթանա նման որոշումից։ Համոզված եմ, որ սփյուռքում ով տեղյակ է Հայաստանի՝ վերջին տարիների իրականությունից և քաղաքականությունից, չի կարող ընդունելի լինել նման դաշինքը։ Շատ վատ է, որ Դաշնակցությունը Քոչարյանի հետ է գնում ընտրությունների, գուցե Քոչարյանի համար շատ լավ է, բայց Դաշնակցության համար սարսափելի մի բան է։ Սփյուռքահայության համար Դաշնակցությունը կարևոր ուժ է, բայց Հայաստանում այն կորցրել է իր ուժը։ Ներքաղաքական կյանքում Դաշնակցությունն այնքա՜ն սխալ քայլեր է արել, այնպիսի մարդկանց է միացել, կառավարել երկիրը, հիշեք՝ նրանք և՛ Սերժ Սարգսյանի հետ էին կոլաիցիա կազմում, և՛ Քոչարյանի հետ էին ներդաշնակ։ Այսպիսիով, Դաշնակցությունը շատ մեծ սխալներ է արել, և պետք է ինքզինքը վերանորոգի, այդ ուժը պետք է ուրիշ կերպ առաջ գնա և նայի ապագային։ Դաշնակցությունը պետք է մաքրի իրեն, որ կարողանա գոյություն և շարունակություն ունենալ։ Այնքան աղտոտված է Դաշնակցության անունը Հայաստանում։ ՀՅԴ-ն սփյուռքում ունի իր անունը, բայց Հայաստանում այն այնքան է աղտոտվել, այնքան սխալ քաղաքականություն կառուցել, և հիմա խայտառակություն է նման մարդու հետ Դաշնակցության միանալը, գուցե նյութական հաշիվներ կա՞ն, չեմ կարող ասել։





-ՀՀԿ-ն նույնպես կմասնակցի ընտրություններին՝ ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյանի կուսակցության հետ դաշինքով։ Ի՞նչ եք կարծում այս դաշինքի մասին, որքանո՞վ կարող է այս դաշինքը կեսունակ լինել։

-Սա կատաստրոֆա է, նրանցից ամեն մեկն աղտոտված է, ինչպե՞ս պետք է մեջքն ուղղի մեր երկիրը, նրանցից ո՞վ է մտածում Հայաստանի և հայաստանցիների մասին, ոչ ոք։ Փաշինյանն էլ լիքը սխալներ ունի, և ես կարծում եմ՝ զուտ էթիկայի տեսանկյունից ինքն էլ պետք է հրաժարական տար։ Հիմա ամենասարսափելին այն է, որ ժողովուրդը պետք է ընտրի վատի և վատագույնի միջև, ոչ թե պետք է ընտրի մեկին, որ գա և տնտեսությունը զարգացնի։


-Դաշնակցության հետ Քոչարյանը շանս ունի՞ խորհրդարանում հայտնվելու։

-Եթե նորմալ ընտրություն լինի, նա 100 տոկոսով որևէ շանս չունի, և իհարկե եթե այս ընտրություններին Ռուսաստանը չխառնվի։ Եթե նա ընտրվի, դա Հայաստանի վերջը կլինի։ Ես պետք է եղբորս աղջկան բերեմ մինչև հուլիսի 12-։ Եվ հիմա ասել եմ, որ եթե Քոչարյանը անցնի խորհրդարան, մենք Հայաստան ոտք չենք դնելու։ Որևէ մեկը չի մոռացել Մարտի մեկը։ Ես իմ աչքերով եմ տեսել, ինչպես կարող եմ դա մոռանալ, երբ խաղաղ ժողովրդին, որ քնած էր, ինչպես եկան ջարդեցին, մորթեցին․․․

-Կիրակի օրը, ի դեպ, նույն Ազատություն հրապարակում Քոչարյանը հրավիրել է հանրահավաք։



-Գիտեք՝ այս ամենը խոսում է մի բանի մասին, որ մերր արդարադատությունը չի կայացել։ Եվ ես հուսամ, որ ժողովուրդը ճիշտ ընտրություն կանի, և հուսամ, որ ով պետք է գա, կկարողանա այդ ահռելի դժվար աշխատանքն իրականացնել։

-Իսկ ինչպե՞ս եք գնահատում Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին՝ Ազգային համաձայնության դաշինք անվանումը կրող ցուցակով մասնակցել ընտրություններին։

-Ինձ ապշեցնում է՝ ինչպես կարող է պարոն Տեր-Պետրոսյանը նման բան անել, ես սարսափած եմ, որ նա նման առաջարկ է արել։ Գուցե մենք չենք հասկանում, բայց ես չեմ կարող ընդունել նման առաջարկը, դժբախտաբար, գուցե ես ապուշ եմ և նա շատ խելացի է, բայց ինձ համար սա անընդունելի առաջարկ է։

Сообщение ֆրանսահայ գործարար Վալերի–Աշխեն Գործունյանի բացառիկ հարցազրույցը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->