>

Ահա թե ինչու Սերժ Սարգսյանը մինչ այսօր դեռ չի ձերբակալվել․․․

Ռոբերտ Քոչարյան, Յուրի Խաչատուրով։ Այս երկու անուններն իսկ արդեն բավական է՝ հասկանաու համար, որ ներկա իշխանությունները լուրջ են տրամադրված և իրենց ոչինչ չի կարող խանգարել։




Քոչարյանի զոհերը


Թե ներքին ու թե արտաքին որոշ ուժեր, անկասկած փորձել ու փորձելու են ներազդել վարչապետի և դատարանների վրա, բայց հանգամանքները ցույց տվեցին, որ յուրաքանչյուր ազդեցության փորձ ձախոխման է դատապարտված։




Այս համատեքստում ուշագրավ և հետաքրքիր է դառնում Սերժ Սարգսյանի ճակատագիրը։


Այն, որ ՀՀ երրորդ նախագահին ուղղված մշտապես հնչել են մեղադրանքներ, այդ թվում նաև Մարտի 1-ի գործով, հայտնի է բոլորին։

Հայտնի է նաև, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ Մարտի 1-ի ողբերգությունը կապել է հենց Սարգսյանի հետ՝ հայտարարելով, որ Ռոբերտ Քոչարյանը արյուն է մաղել Սերժ Սարգսյանի համար, որպեսզի վերջինս կարողանա գալ իշխանության։


Փաշինյանը մշտապես հանդես է եկել երկխոսելու, փոխադարձ համաձայնության գալու պատրաստակամությամբ, ինչի համար և Հանրապետականներին շանս է տվել առանց ցնցումների հանձնել օրենսդիր իշխանությունը։

Սերժ Սարգսյանի ձերբակալմամբ, ցնցումներն, իհարկե անխուսափելի կլինեն։

ՀՀԿ-ի հետագա պահվածքը, թերևս, ուղիղ համեմատական է Սարգսյանի ապագայի հետ։

Աղբյուր՝ Newstime.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->