>

20:35- ԱԺ-ի շենքին է մոտեցել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրան դիմավորել են բուռն վանկարկումներով ու ողջույնի ծափերով: Ազգային ժողովի շենքի մուտքը Դեմիրճյան փողոցի կողմից ավտոմեքենաներով փակված է, փակված է նաև Դեմիրճյան փողոցն ամբողջությամբ:




Քոչարյանի զոհերը

20:28- Բաղրամյան պողոտայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով շարունակվում է մարդկանց հոսքը: Հարյուրավոր մարդիկ շրջափակել են Ազգային ժողովի շենքը, պատգամավորները չեն կարողանում դուրս գալ այնտեղից:




Բաղրամյանում է նաեւ ՀՀ ոստիկանպետ Վալերի Օսիպյանը, ով իրավիճակը որակեց որպես խաղաղ հավաք:



Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովում քիչ առաջ գումարված արտահերթ նիստում պատգամավորների 61 կողմ ձայներով ընդունվեց ԱԺ «ՀՀԿ» խմբակցության առաջարկած նախագիծը, որն ավելի վաղ վարչապետը որակել էր որպես խայտառակություն ու  կոչ էր արել հավաքվել ԱԺ-ի շենքի մոտ:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->