>

Մի քանի տասնյակ անգամներ գրել-ջնջելուց,գցել-բռնելուց,բարկանալուց,արցունքներով կրկին ողողվելուց հետո որոշեցի Ձեր բոլորի դատին հանձնել սիրելի շրջահայաց մարդիկ։

Չէ’սա չեմ մոգոնել,սա մտքիս արագընթաց թռիչքն էլ չի,սա ապրեցի,ճնշվեցի,արտասվեցի……




Քոչարյանի զոհերը

Մի քանի օր առաջ մայրս`առաքինի,ազնիվ,խեղճ,բարի,ալեհեր,երեք զավակների ու հինգ թոռների տեր,մտնում է Երևան սիթի բանան գնելու։Իր ուզած Dole ֆիրմայի բանանը չգտնելով,կորացած մեջքով դուրս է գալիս մուտքի կողմով,ոչ թե ելքի։Երկու քայլ չգնացած ուսին մեկը թփթփացնում է.





_Արի’ հլը հետևիցս։

Մայրս շուռ գալով տեսնում է մի խոշոր անվտանգության աշխատողի։Սկզբում զարմացած,բայց նաև ինքնավստահ հարցնում է_ ինչի՞ համար տղա ջան։


Տղա ջանն իրենց բնորոշ կոշտ տոնով ասում է,արի էս կոմ։Մորս տանելով մի կողմ սա է հարցնում.

-Ինչ ես վերցրել՞,բաց հլա տոպրակդ



Մամաս ասում է տղա ջան խնդրեմ նայի՜։Տղան նայում է մորս տոպրակը,որի մեջ կողքի փռից գնված փոքր մատնաքաշն է եղել հդմ կտրոնով ու մորս ամենացինիկ տոնով ասում,հաաա ես էլ ասեցի հեսա քո չափալախը գալիս ա……..
Սիրելի աղջիկներ,քույրեր,մայրեր,գուցե հենց մենք վերանայենք մեր վարքն ու բարքը,

գուցե մենք ենք թույլ տվել աշխարհին վարվել մեզ հետ այնպես ինչի միջով,որ անցնում ենք։Մենք միջից ենք փչացած,մենք մեզ պետք է փոխենք,որ շատ բան փոխվի մեր շուրջը։

Ուշադրություն պատմոիթյունը հիմնվասծ է իրական փաստերի հիման վրա

Сообщение Չէ’սա չեմ մոգոնել,սա մտքիս արագընթաց թռիչքն էլ չի,սա ապրեցի,ճնշվեցի,արտասվեցի.․․ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->