Մայիսյան տոների առիթով յուրատեսակ «նվեր» եմ ստացել Ադրբեջանից․ Նաիրի Հոխիկյան — ingablog

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Մայիսյան տոների առիթով յուրատեսակ «նվեր» եմ ստացել Ադրբեջանից․


Բաքվի ստրատեգիական հետազոտությունների պետական կենտրոնի ավագ մասնագետ Թեմուր Ալիևը մայիսի 9-ին նամակ է ուղարկել հետևյալ տեքստով․
«Նաիրի Հոխիկյան, Դուք հայտնի լրագրող եք, բայց ֆաշիստ եք։

Դուք, վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը, պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ՄԻՊ Արման Թաթոյանը և մյուս ֆաշիստները չեք կարողանա մեզ կանգնեցնել։ Ադրբեջանում ձեր դեմ քրեական գործ է հարուցված, և մենք զգուշացնում ենք՝ չանել այնպիսի հայտարարություններ ու արարքներ, որոնք կհակասեն 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությանը։ Դուք լավ գիտեք, որ հաջորդ պատերազմն էլ մեր օգտին է լինելու։ Աղքատը ավելի լավ է՝ մեկ ձի ունենա, քան ոչինչ չունենա»։

Դասական ձևակերպումներ են՝ աշխատող մարդկանց վախեցնելու և կանգնեցնելու համար։ Թշնամու մեդիադաշտը ողողված է նամակում նշված անձանց գործունեության մասին հրապարակումներով։ Դա լավ ցուցիչ է՝ հասկանալու համար, որ ճիշտ ուղու վրա ենք։

Ու քանի որ ադրբեջանցի գործիչն ինձ զրկել է պատասխան նամակ գրելու հնարավորությունից, արձագանքեմ այստեղ՝ իր լեզվով և իրեն հասկանալի մեկ այլ ասույթով․


 

поделись с друзьями

от admin