>

«Ձեզ հայտնի շրջանակները փորձում են մեզ ներկայացնել թրքասեր, թրքամետ»,- ԱԺ հատուկ նիստում այսօր ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։




Քոչարյանի զոհերը

«Եվ այս կոնտեքստում կասկածի տակ է դրվում ընդհանրապես խորհրդարանական մեծամասնության և կառավարության վերաբերմունքը Հայոց ցեղասպանության նկատմամբ։ Իսկ ի՞նչ փաստեր կան, որ վկայում են սրա մասին։ 2018-2021 թվականների ընթացքում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող 9 հռչակագիր է ընդունվել։





2008-2018-ի ընթացքում այդ 10 տարվա ընթացքում 20 այդպիսի բանաձև է ընդունվել։ Այսինքն՝ երեք տարվա ընթացքում էս առումով արվել է նախորդ 10 տարվա ժամանակաշրջանում արվածի 45-50 տոկոսի չափով աշխատանք։ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում գլխավոր ու շրջադարձային իրադարձություններից մեկն է տեղի ունեցել՝ ԱՄՆ վերին և ստորին պալատներն ընդունել են ցեղասպանությունը, և ի վերջո Հայոց ցեղասպանությունն ընդունվել է ԱՄՆ նախագահի կողմից»,- ասաց նա։


Ըստ Փաշինյանի՝ եթե ՀՀ կառավարությունը չուզենար, որ ընդունվի այս բանաձևը, դա միանշանակ տեղի կունենար, ինչպես տեղի է ունեցել նախկինում։ «Բացեք նայեք, թե հիմա մեզ թրքասիրության մեջ մեղադրողները ո՞նց էին ԱՄՆ իշխանություններին համոզում, ասում էին՝ մի ընդունեք ցեղասապանությունը։



Հիմա իրենք եկել են ու մեզ մեղադրում են թրքասեր լինելու մեջ։ Մեկ էլ էդ թեման՝ թուրքը մեր թշնամին է, թե՞ մեր թշնամին չէ։ Այո, դա որևէ մեկի հայտարարությամբ չի որոշվում, դա պատմական փաստ է։ Մենք ուրիշ բան ենք ասում՝ էդ թշնամանքը պետք է կառավարվի։ Եվ, այո, մենք հստակ գնալու ենք այդ ճանապարհով։ Չի կարելի թույլ տալ, որ էդ թշնամանքն անընդհատ անկառավարելիության դրսևումներով արտահայտվի»,- ասաց նա։

Сообщение Բացեք նայեք, թե հիմա մեզ թրքասիրության մեջ մեղադրողները ո՞նց էին ԱՄՆ իշխանություններին համոզում, ասում էին՝ մի ընդունեք ցեղասապանությունը․ Նիկոլ Փաշինյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->