ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարություն է տարածել — ingablog

Հանրապետությունում հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար Վերջին զանգի


միջոցառումներ կանցկացվեն, սակայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հորդորում է պահպանել համավարակով պայմանավորված անվտանգության բոլոր կանոնները:


«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում մանրամասներ ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանը:

«Մենք արդեն իսկ դպրոցներին ուղարկել ենք համապատասխան շրջաբերական: Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը, հորդորում ենք փորձել միջոցառումը կազմակերպել բացօթյա եղանակով, եթե, իհարկե, դրա հնարավորությունն առկա է դպրոցում՝ հնարավորինս սահմանափակելով մասնակիցների թիվը, պահպանելով անվտանգության կանոնները»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի տեղակալի պաշտոնակատարը նկատեց, որ նախարարության վերջին տարիների քաղաքականությունն է զերծ մնալ ավելորդ ճոխությունից, ավելի շատ խոսվի վերջին դասի մասին:


Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրեց, որ մեկ այլ շրջաբերականով դպրոցները զգուշացվել են այն մասին, որ զերծ մնան Վերջին զանգի դրամահավաքներից:

 

поделись с друзьями

от admin