>

Բավականին մտահոգիչ է, երբ հարցումների ժամանակ ՀՀ քաղաքացիները տալիս են պատասխաններ, որոնք ներկա իրավիճակում ոչ միայն անլուրջ են այլ նաև կործանարար։




Քոչարյանի զոհերը

Ես գիտեմ ինչ է հիասթափությունը և իմ երիտասարդ կյանքի ընթացքում հիասթափվել եմ այնքան շատ, որ միգուցե ինձանից տարիքով կրկնակի մեծերը դեռ այդքան չեն հիասթափվել։ Միշտ հիշեք, որ անգամ վատի ու վատթարագույնի միջև ընտրության ժամանակ անհրաժեշտ է գնալ ու ընտրել վատին, բայց ոչ վատթարագույնին ու չարիքին։





Երկրի ղեկավարի ընտրության հարցում կասկած անգամ չունեմ, որ ներկայիս իշխող քաղաքական մեծամասնությունը կանցնի և որ Նիկոլ Փաշինյանն էլ կշարունակի ղեկավարել երկիրը ՀՀ վարչապետի կարգավիճակով, բայց խնդրում եմ մի մոռացեք, որ մեզ ընդդիմություն է հարկավոր։ Պետության ու ժողովրդի շահով առաջնորդվող ընդդիմություն, իսկ դուք ձեր պատասխաններով հարմարվողական դիրք եք ընդունում։ Ի՞նչ է նշանակում չգիտեմ, թե ում եմ ընտրելու, կամ ոչ մեկի չեմ ընտրելու։ Իհարկե դա ձեր իրավունքն է և միայն կամավոր հիմունքներով կարող եք մասնակցել ընտրություններին և 2018-ին նախորդած տարիների նման ձեզ ստիպողաբար ու արյունոտ գռոշների դիմաց ոչ ոք չի հավաքելու ու պարկով կարտոֆիլի պես տանի ու ավտոբուսներով լցնի շուկա(ընտրատեղամաս):

Դուք հնարավորություն ունեք թույլ չտալ ամեն մի թյուրիմացության մանդատ ստանալ և չվարվել ձեր և Ձեր երեխաների հետ այնպես, ինչպես որ տասնամյակներ շարունակ են վարվել։ ԵՒ վերջապես դուք պարտավոր եք կերտել ձեր երեխաների ապագան ժողովրդավար ու հզոր հայրենիքում և թույլ չտալ առանց այն էլ տասնամյակներ շարունակ գռփված ու չռփված հայրենիքի պետական


բյուջեի հաշվին հարստացածները ու իրենց դախ ու անգրագետ լակոտներին ձեր տաղանդավոր ու շնորհալի երեխաների չստացած բարձրագույն կրթության հաշվին արտերկրում հեղինակություն ունեցող ուսումնական հաստատություններում ուսման տվածները և ձեր գիշերները սոված ու ստամոքսի ձայնից չքնող բալիկների թերսնուցման հետևանքով իրենց լակոտների ստամոքսի պատերը հաստացածները հետ վերադառնան իրենցից հետո թողած փշրանքների ետևից։



Հասկանում եմ… պատերազմ, զոհեր, հաշմանդամներ և պարտություն։ Թվարկածս անխուսափելի էր և դա յուրաքանչյուր ոք գիտի ով տարված չէ ինքնախաբեությամբ, բայց ձեր նեյտրալ դիրքորոշումը ավելի քան կործանարար կարող է լինել մեր երկրի համար, քան այդ չարաբաստիկ պատերազմը։ Հուսով եմ կգտնվեն լավ հիշողություն ունեցող մարդիկ և գնացքով հակառակ ուղղությամբ չեն ընթանա դեպի սոսկալի անցյալ,

այլ կընտրեն դեպի առաջ շարժվելու տարբերակը և կկառուցեն պայծառ ապագա առանց անցյալից մնացած չարորակ գոյացությունների!!!

Ռեգինե Պրազյան

Сообщение Քիչ առաջ Ռեգինե Պրազյանը հայտաարարությամբ է հանդես եկել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->