Անխնա տարածել․ Օրենքն ուժի մեջ մտավ — ingablog

Մայիսի 7-ին ուժի մեջ է մտել ԱԺ կողմից ընդունված ՀՀ քրեական օրենսգրքում և վարչական


իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը, որը խորհրդարանն ընդունել էր ապրիլի 28-ին։ Այս մասին հայտնում է պատգամավոր Վահագն Հովհակիմյանը։


«Ըստ այդմ,

1․ ընտրակաշառք տալը կամ խոստանալն այլևս ծանր հանցագործություն է։ Ի դեպ, կապ չունի ընտրակաշառքը դու անձամբ էս տվել կամ խոստացել, թե միջնորդի միջոցով է արել, էական չի ընտրակաշառքը ինչպես է ձևակերպվել՝ կատարողը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

2․ նախընտրական քարոզչություն կատարելուն հարկադրելը կամ խոչընդոտելը պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տար։

3․ Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը, հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ նյութապես շահագրգռելը քարոզարշավի ժամանակաշրջանում պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամկետով:


4. տեղամասային կենտրոնում կամ դրա տարածքում բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամկետով:

Сообщение Անխնա տարածել․ Օրենքն ուժի մեջ մտավ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями

от admin