>

Այսօր խորհրդարանում ընդունվեց ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:


Սակայն այս օրենքը  դեռ պետք է ստորագրի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որն այդ անելու համար Սահմանադրությամբ ունի 21 օր ժամանակ, այս մասին հայտնում է փաստաբան Վահե Գրիգորյանը:







Քոչարյանի զոհերը

Այս ժամկետի ընթացքում Հանրապետության նախագահն ունի Սահմանադրական դատարան դիմելու լիազորություն, հիշյալ օրենքի սահմանադրականության ստուգման նպատակով: Սահմանադրական դատարանն այս դիմումը կարող է քննել եւ որոշումը կայացնել մինչեւ 3 ամիս ժամկետում:


Սահմանադրական դատարանի՝ օրենքի սահմանադրության համապատասխանության մասին որոշումից հետո Հանրապետության նախագահն ունի ընդամենը 5 օր օրենքը ստորագրելու եւ հրապարակելու համար:


Կարող է եւ ընտրել չստորագրելու տարբերակը, որի դեպքում օրենքը ստորագրվում եւ հրապարակվում է ԱԺ նախագահի կողմից 5 օրում:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->