>

Հարգելի ընկերներ, հարգելի հետևորդներ, այս մարդուն երևի թե գիտեք բոլորդ` Վահագն Սիմոնյանն է Պոնչոն, սիրված և հարգված դերասան։

Կարծում եմ շատերդ տեսած կլինեք նրա վերջին երկու հարցազրույցները, և կարծում եմ շատերը արդեն իսկ ծանոթ են, թե ինչ խնդրի և ինչ ցավալի կարգավիճակում է հայտնվել։




Քոչարյանի զոհերը

Վահագն Սիմոնյանը օրենքի հետ խնդիրներ է ունեցել երկար բարակ չներկայացնեմ, բայց ամենից հետո կորցրել է ամեն ինչ, և հիմա ապրում վրանի տակ…





Ժողովուրդ այս մարդը աջակցության և օգնության կարիք ունի` իսկ այդ աջակցությունը ես տեսնում եմ նրա խնդրի մասին հնարավորինս տարածելը և հանրայնացնելը, պետք է պահանջել իշխանություններին և համապատասխան մարմիններին լուծում գտնել նրա համար։ Նրան գումար անհրաժեշտ չէ, նրան տուն, մեքենա անհրաժեշտ չէ, այս մարդը արդարություն է պահանջում։

Օրենքի հետ բոլորս կարող ենք ինչ որ պահի խնդիր ունենալ, բայց երբ դա վերածվի անարդարության այդ ժամանակ կհասկանանք նրան։


Վահագն Սիմոնյանը խնդիր ունի երկրից բացակայելու համար` այսինքն ստորագրությամբ չի կարող լքել երկիրը, ինչի պատճառով զրկվել է զբաղվել ստեղծագործական աշխատանքով, զրկվել է իր մասնագիտությամբ վաստակելու հնարավորությունից։



Ինչու՞ հնարավոր չի ներում շնորհել, հանել նրա վրայից կալանքի այդ միջոցը, փոխարինել մեկ այլ կերպ, և փրկել այս մարդուն բառիս բուն իմաստով։ Ես չեմ հավատում, որ նա մեր երկրի վերջին հանցագործն էր, որ մեկ կենցաղային ծեծկռտուկի պատճառով պետք է հայտնվեր այս իրավիճակում։ Սրտացավ պատգամավորներին, ովքեր Մշակույթի հանձնաժողովի անդամ են, խնդրում եմ զբաղվեք այս հարցով, գտեք ճանապարհներ։

Նույնիսկ անարդարությունը իրավունք չունի այս աստիճանի ստոր լինել, օրենքը չպետք է ընտրովի լինի, չի կարող այսքան աբսուրդ լինել ուղղակի անթույլատրելի է։

❗❗❗Բոլորին խնդրում եմ, հնարավորինս շատ տարածել այս գրառումը, և ամեն մեկը հենց ինքը ցանկության և հնարավորության սահմաններում թող բարձրաձայնի այս մասին❗

Մանե Էլբակյան ի ֆեսբուքյան էջից

Сообщение Բոլորին խնդրում եմ, հնարավորինս շատ տարածել այս գրառումը, և ամեն մեկը հենց ինքը ցանկության և հնարավորության սահմաններում թող բարձրաձայնի այս մասին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->