>

Իսրայելի ու Գազայի միջև վերսկսվել են հրթիռակոծությունները: Գազայի հատվածում գործող ՀԱՄԱՍ-ի ուժերը մի քանի անգամ արդեն հրթիռակոծել են Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմը:




Քոչարյանի զոհերը

Հրթիռներ են արձակվել նաև Իսրայելական բանակի՝ ՑԱԽԱԼ-ի կողմից դեպի Գազայի հատված: Երկու կողմերում բացվել են ապաստարանները, խոշոր բնակավայրերում պարբերաբար գործում են տագնապ ազդարարող շչակները:





Գազան հաղորդել է, որ իսրայելական հրթիռից 3 պաղեստինցի երեխա է զոհվել Գազայում: Իսրայելական կողմը հերքել է լուրը՝ ասելով,


թե երեխաներն իսկապես զոհվել են, սակայն նրանց մահվան պատճառը եղել է ոչ թե իսրայելական ռումբը, այլ՝ պաղեստինյան ռումբի անհաջող արձակումը: Գազայում, ընդհանուր առմամբ, զոհվել է 9 մարդ: Զոհվել է նաև ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի բարձրաստիճան հրամանատար Մուհամեդ Աբդալլա Ֆաիդը:

Վերջին մեկ ժամվա ընթացքում Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 40 հրթիռ:



Գազայի հատվածի հետ սահմանին 80 կմ շառավղով Իսրայելը հայտարարել է հատուկ դրություն:

Сообщение Ակտիվ հրթիռակոծություններ, զոհեր, հատուկ դրություն. Իսրայելի ու Գազայի հատվածի միջև իրավիճակը սրվել է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->