>

Այս պահին լարված իրավիճակ է ԱԺ այգու տարածքում, ուր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ԱԺ եկած քաղաքացիներն են հավաքվել: Նրանց ԱԺ մուտքի մոտ դիմավորեցին ԵԼՔ խմբակցության պատգամավորները` Սասուն Միքայելյանը, Էդմոն Մարուքյանը, Հովիկ Աղասարյանը, Արամ Սարգսյանը: Տարածքում է նաև պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Նրանք փորձում են հանդարտեցնել իրավիճակը և թույլ չտալ քաղաքացիների հնարավոր մուտքը ԱԺ շենքի տարածք:


Այստեղ են նաև առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ նախարարներ:







Քոչարյանի զոհերը

22։25


Վարչապետ Փաշինյանը բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց, որ գնալու է Ազգային ժողովի շենք, որպեսզի ստեղծված իրավիճակի շուրջ բանակցի այնտեղ գտնվող պատգամավորների հետ և ցուցարարներին խնդրեց չմտնել Ազգային ժողովի շենք, սակայն քաղաքացիները Դեմիրճյան մուտքից մտան Ազգային ժողովի տարածք:

Վարչապետը մուտք է գործել բանակցելու խորհրդարանում գտնվող խմբակցությունների հետ: Նրան ուղեկցում են երկրի առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, նախարարներ:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->