>

Պետք է շնորհակալություն հայտնել Քալանթարով-Լավրովին՝ Երեւան ու Բաքու կատարած այցերի ընթացքում նա նույնիսկ ամենանվիրյալ ռուսասերների համար մատչելի բացատրեց, թե որն է իր երկրի նպատակը։




Քոչարյանի զոհերը

Արժե հակիրճ շարադրել նրա խոսքը․ Արցախի խնդրի քաղաքական կարգավորում եւ կարգավիճակ չի լինելու, առաջնայինը եռակողմ հայտարարության, իրականում՝ ռուս-թուրքական համաձայնությունների կատարումն է, ռուս խաղաղապահներն Արցախում են եռակողմ հայտարարության իրագործման եւ հայկական հնարավոր նախաձեռնությունները զսպելու համար, Մինսկի խումբը կամ պետք է չեզոքացվի, կամ լեգիտիմացնի ռուս-թուրքական համաձայնությունները։





Հայաստանին պարտադրվում է այսպես կոչված կոմունիկացիաների ապաշրջափակումը, որը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի հարավի ու հնարավոր է այլ շրջանների օտարումը ռուս-թուրքական համատեղ վերահսկմամբ։ Արցախի մնացած հատվածը մնալու է ռուսական վերահսկողության տակ այս քայլերն իրագործելու ժամանակաշրջանում, որից հետո այն «վերաինտեգրվելու» է Բաքվին։


Հայաստանի դեմ կիրառվում են անկանոն պատերազմի մեթոդներ՝ գերիների, ռազմական շանտաժի, հայկական ինքնության դեմ ոտնձգությունների եւ այլ միջոցներով։ Բաքվում Լավրովը երաշխավորեց Բաքվի պահանջների կատարումը՝ հայկական զինուժի ու «ռազմական բաղադրիչի» բացառումը եւ ականապատ քարտեզների հանձնումը, որի վերաբերյալ երեկ Նախիջեւանից նյարդային ռուսներին էր դիմում Ալիեւը։

Ռուսաստանը դեն է նետել դիմակները եւ Հայաստանի դեմ պատերազմի մեջ է արդեն իր դեմքով։ Ընդ որում, Հայաստանի դեմ գրոհը սաստկանում է «ավանդական ազդեցության» գոտիներում՝ Ուկրաինայում, Բելառուսում, Կենտրոնական Ասիայում Մոսկվայի նահանջի պայմաններում։ Այդ գրոհը միեւնույն ժամանակ հոգեվարքի նշանն է։



Ռուսաստանի 200-ամյա արյունոտ էջը Հայաստանում փակվում է։ Հայաստանում խնամքով կերտված ագենտուրան, քարոզչությունն ու եռակողմ հայտարարությանը հավատարմություն հայտնած խմբերն ընդամենը երկարացնում են նրա նվաստ ներկայությունը, որը հայկական կյանքեր ու տարածքներ է արժենում։

Հայաստանում ու Արցախում մայիսի 9-ի նոր հաղթանակները ցույց են տալիս ապագա հաղթանակների ճանապարհը։

Сообщение Լավրովը փակեց Ռուսաստանի 200-ամյա արյունոտ էջը Հայաստանում․ ապագա հաղթանակների ճանապարհը բաց է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->