>

Ադրբեջանցիները Սև լիճն անցել են և մտել մեր գոտի։ Այժմ էլ այնտեղ են։ Բանակցությունները դեռ շարունակվում են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գորիս խոշորացված համայնքի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։

 

«Այս պահին մանրամասներ չեմ կարող հայտնել, բանակցությունները շարունակվում են»,- ասաց նա։




Քոչարյանի զոհերը

Բանակցություններում, ըստ Առուշանյանի, ներգրավված են հայկական կողմից առաջին բանակային կորպուսի հրամանատարական կազմը և ռուս խաղաղապահները։





Արա Այվազյանը ՀՀ սահմանին տեղի ունեցածի մասին պատմել է Սերգեյ Լավրովին

Նրա խոսքով` ադրբեջանական կողմի ներթափանցումը «արդարացնող» հայտարարություններ տարածողները լավ տեղեկացված չեն և չեն տիրապետում իրավիճակին։


«Իրենք ուղղակի լավ տեղեկացված չեն և նույնիսկ իրենց հայրենիքի մասով են պատրաստ ստել։ Այն, որ Սև լիճն անցել են և մտել մեր գոտի` դա փաստ է»,-նշեց Առուշանյանը։

Հիշեցնենք` լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։



Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

Գեղարքունիքի մարզում թշնամու առաջխաղացման լուրը չի համապատասխանում իրականությանը. մարզպետ

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Сообщение Ի՞նչ իրավիճակ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հայըարարություն տարածեց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->